Մեր մասին

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերությունն է: Ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականի մարտ ամսին ամերիկյան Trans-World Telecom ընկերության հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետության Կապի նախարարության որոշմամբ։


«ՎԵՈՆ Արմենիա»-ն Beeline ապրանքանիշի ներքո 2008թ-ից Հայաստանի ողջ տարածքում մատուցում է GSM 900/1800, 3G (UMTS) և 4G (LTE), ստանդարտ շարժական կապի, ամրակցված հեռախոսակապի ծառայություններ, ինչպես նաև ապահովում է Ինտերնետ հասանելիություն CDMA,  ADSL և  FTTB տեխնոլոգիաներով:

Ընկերությունը ծառայությունների լայն ցանկ է առաջարկում կորպորատիվ հաճախորդներին: Մասնավորապես, կորպորատիվ խնդիրներ լուծելու նպատակով «ՎԵՈՆ Արմենիա»-ն առաջարկում է ընկերություններին ստեղծել տվյալների փոխանցման կորպորատիվ ցանցեր` օգտագործելով Beeline հուսալի CDN ենթակառուցվածքը 1 Գբիթ/վրկ թողունակությամբ:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: