Beeline Հայաստանում

«ՎԵՈՆ Արմենիա»-ն Beeline ապրանքանիշի ներքո 2008թ-ից Հայաստանի ողջ տարածքում մատուցում է կապի ծառայություններ։ Beeline-ը տրամադրում է GSM 900/1800, 3G (UMTS) և 4G (LTE) ստանդարտ շարժական կապի, ամրակցված հեռախոսակապի ծառայություններ, ինչպես նաև ապահովում է Ինտերնետ հասանելիություն CDMA,  ADSL և  FTTB տեխնոլոգիաներով:

 

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման և լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։ «ՎԵՈՆ» ընկերությունների խումբը սպասարկում է ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Մեր Արժեքները

Մեր կարևորագույն արժեքը մեր հաճախորդներն են։ Մենք բացահայտում ենք նոր հնարավորություններ թվային ոլորտում՝ ոգեշնչելով նորարարությունը,  համագործակցությունը  և ազնվությունը  ինքներս մեր և շրջապատող աշխարհի հանդեպ։

Մեր Տեսլականը

Լինել նորարար․ աշխատել առաջնագծում բացահայտելով նոր հնարավորություններ մեր հաճախորդների համար, առաջարկելով միայն լավագույն ծառայություններ։

Ղեկավարություն