Ընկերությունը շուկայում

Ներդրումներ երկրի տնտեսության մեջ, ոլորտի զարգացում

Մեր ընկերությունը հանդիսանում է երկրի խոշորագույն հարկատուներից մեկը:

Ընկերությունը նպաստում է երկրում հեռահաղորդակցության ոլորտի դինամիկ զարգացմանը՝ տրամադրելով ժամանակակից հեռահաղորդակցության ծառայությունների հասանելիությանը մարզերում` ADSL և FTTB տեխնոլոգիայով ապահովելով գերարագ ինտերնետ հասանելիություն: Բացի այդ ընկերությունը շարունակում է զարգացնել երրորդ և չորրորդ սերնդի ցանցերը` որակյալ շարժական ինտերնետ ապահովելու համար: Ամրակցված կապի հուսալիության բարձրացման համար ևս Ընկերությունն իրականացնում է ցանցի թվայնացման նախագիծ: Beeline-ի ամրակցված հեռախոսային ցանցը Երևանում 100 տոկոսով թվայնացված է, ավարտված է նաև Էջմիածին քաղաքի հեռախոսացանցի թվայնացումը:

Ընկերությունը նաև կառուցողական երկխոսություն է վարում կարգավորող մարմինների հետ` հեռահաղորդակցության շուկայի հետագա պլանաչափ զարգացմանը նպաստող օպտիմալ լուծումների մշակման համար:

Աշխատատեղերի ստեղծում, արժանավայել աշխատանքային պայմանների ապահովում

«ՎիմպելԿոմ Լթդ.» այսօր շուրջ 70 հազ աշխատակից ունի աշխարհի 19 երկրում: Սա պրոֆեսիոնալների մի թիմ է կազմակերպության բոլոր մակարդակներում, որոնք աշխատում են ընկերության ռազմավարական խնդիրներին հասնելու ուղղությամբ: 


Ընկերությունը հետևում է բարձր միջազգային չափանիշներին կադրային քաղաքականության ոլորտում, ներգրավում է շուկայի լավագույն կադրերին, ինչպես նաև ձևավորում է ներքին կադրային պահուստ`հնարավորություն տալով աշխատակիցներին լիարժեք կերպով դրսևորել իրենց տաղանդները: 


Ընկերությունը գնահատում է իր անձնակազմին և առաջարկում գրավիչ ու մրցունակ փոխհատուցման փաթեթ` բաղկացած աշխատավարձի մշտական ու փոփոխական մասերից, ապահովագրությունից, ծառայողական բջջային կապից և այլ արտոնություններից: 


«ՎիմպելԿոմ Լթդ.» Ընկերությունների խումբը բազմիցս տարբեր փորձագետների ու վերլուծաբանների կողմից ճանաչվել է ամենագրավիչ գործատուներից մեկը:


Մենք վստահ ենք, որ առաջադեմ մոտեցումները, համաշխարհային լավագույն փորձին հետևելը և բացառիկ փորձագիտությունը մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում հանդիսանում են մեր ընկերության հաջողության գրավականը:

Պարզություն, հրապարակայնություն, բարոյականություն

Beeline հանդիսանում է շուկայի առաջատար օպերատորներից մեկը և անդավաճան է ընտրված արժեքներին, որոնք են` հարգանքն ու վստահությունը աշխատակիցների և գործընկերների հանդեպ, հրապարակայնությունը, ազնվությունը, արդյունավետությունը և աջակցությունը նորարարություններին:


Ընկերությունում ընդունված է Գործարար վարվելակերպի և էթիկայի կանոնագիրք, որտեղ նկարագրված են ընկերության բոլոր աշխատակիցների` մասնագետներից մինչև ղեկավարնե հիմնական գործունեության էթիկական սկզբունքներն ու նորմերը: Կանոնագիրքը Ընկերության յուրաքանչյուր աշխատակցի, հաճախորդի և շուկայում առկա գործընկերների հանդեպ ազնիվ և արդար վերաբերմունքի երաշխիքն է:

Բարձրորակ ծառայությունների և սպասարկման մատուցում

Բարձրորակ ծառայությունների և սպասարկման մատուցումը ընկերության հաճախորդների հանդեպ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մի մասն է:

Beeline-ը փորձագետների հետ համատեղ մշակել է հանձնարարկաններ, թե ինչպես խուսափել խարդախների հնարքներից, որոնք բջջային կապի տեխնոլոգիաներն օգտագործում են խաբեության համար, և պահպանել սեփական փողերը: 

Շարժական կապի հաղորդակցության կուլտուրան մեր ընդհանուր կուլտուրայի մի մասն է: Beeline-ը մի քանի պարզ հանձնարարականներ է տալիս, որոնք շրջապատի մարդկանց հետ շփումը հարմարավետ կդարձնեն: Հանձնարարականների հիմքում անձի ազատությունն է և այլոց շահերի հանդեպ հարգանքը: