Ընկերույթյուն և հասարակություն

Աջակցություն կրթությանը

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից մեկը աջակցությունն է կրթությանը: Կրթության մեջ ներդրումը` ներդրում է հանուն երկրի ապագայի: Կրթական գործընթացների կատարելագործումը, կրթական ծրագրերի զարգացումը նպաստում են բարձր որակավորում ունեցող կադրերի դաստիարակմանը, ինչպես նաև արտաքին քաղաքական ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդմանը: Մենք նպաստում ենք բարձր տեխնոլոգիաների ներդրմանը կրթական գործընթացում, ինչը թույլ է տալիս զգալիորեն հեշտացնել նոր գիտելիքներ ստանալու և անհրաժեշտ տեղեկատվություն փնտրելու գործընթացը:

Աջակցություն ազգային արժեքներին

Յուրաքանչյուր երկիր, որտեղ աշխատում է Beeline, բացառիկ է: Հաշվի առնելով այդ առանձնահատկությունները` ընկերությունն ընտրում է հենց այն ուղղությունները, որոնք իսկապես կարևոր են ողջ երկրի բնակչության համար:

 «ԱրմենՏել»-ի` որպես հայկական օպերատորի համար առաջնահերթային ուղղություն է համարվում հայ ժողովրդի պատմական արժեքների և մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ազգային նախագծերի սատարումը:  Մենք իրականացրել ենք տասնյակ ծրագրեր` ուղղված մշակույթի զարգացմանը, ազգային ինքնության և ազգային արվեստի պահպահմանը:

Աջակցություն հասարակության սոցիալապես անպաշտպան շերտերին

Բարեգործական կոմիտե

2012 թ.-ի սկզբին ընկերությունը հիմնադրեց Բարեգործական կոմիտե, որը եռամսյակի կտրվածքով օգնություն է ցուցաբերում կարիքավոր վետերաններին, հաշմանդամներին, որբ երեխաներին և ոչ առևտրային կազմակերպություններին:

Հասցեական օգնություն ենթաշեֆ մանկական հաստատություններին
Ընկերությունը կանոնավոր կերպով նպատակային օգնություն է ցուցաբերում դպրոց-ինտերնատներին և մանկատներին: