Կորպորատիվ պատասխանատվություն

Հոգատար վերաբերմունք բնական պաշարների հանդեպ և մասնակցություն շրջակա միջավայրի պահպանմանը

Հոգատար վերաբերմունքը շրջակա միջավայրի հանդեպ մեր բիզնեսի փիլիսոփայությունն է: 2011 թ.-ի սկզբին Ընկերությունում մեկնարկած «Էկո-օֆիս» նախագծի շրջանակներում մենք հնարավորություններ ենք փնտրում բնական պաշարների օգտագործման օպտիմալացման համար: 

Մեր արտադրանքի և ծառայությունների բնույթը նպաստում է բնության հանդեպ հոգատար վերաբերմունքին: Բջջային հեռախոսներն ու համակարգիչները փոխարինում են գրառումների գրքույկներին ու օրագրերին, իսկ գրքերի և թերթերի էլեկտրոնային տարբերակները` դրանց տպագիր տարբերակիներին:

Այժմ վառ զգացողությունները մտերիմների հետ կիսելու համար թղթե նամակներ, բացիկներ և լուսանկարներ ուղարկելու անհրաժեշտություն չկա: Դա կարելի է անել շատ ավելի արագ, օգտվելով էլեկտրոնային փոստից կամ SMS և MMS հաղորդագրությունների ծառայություններից` դրանով իսկ պահպանելով ծառերը, որոնցից արտադրվում է թուղթը: Կանանց Միջազգային օրը Beeline-ի հաճախորդները ԱՊՀ երկրներում և Վրաստանում ուղարկել են ավելի քան 22,5 մլն. հաղորդագրություն: Եթե ենթադրենք, որ յուրաքանչյուր SMS հաղորդագրությունը փոխարինել է շնորհավորական մեկ բացիկի, ապա բաժանորդներին հաջողվել է խնայել շուրջ 226 տոննա թուղթ կամ ավելի քան 3,8 հազ. ծառ: Ծառերի այս քանակությունը կարող է թթվածնով ապահովել 11400 մարդու: 

Նախագծի մեկնարկից ի վեր երկրներում իրականացվել է ավելի քան 70 միջոցառում:

Մարդու առողջության վրա բջջային կապի ազդեցության հարցերի ուսումնասիրում

Բազային կայանները և առողջությունը

2006 թ.-ին անցկացված հետազոտությունների արդյունքում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հանգել է եզրակացության, որ  այսօրվա դրությամբ չկան համոզիչ գիտական ապացույցներ այն մասին, որ բազային կայաններից և անլար ցանցերից եկող ռադիոհաճախականության թույլ ազդանշանները հանգեցնում են առողջության համար անբարենպաստ հետևանքների: 


Հետազոտությունները ցույց են տվել, որ բազային կայանների ՌՀ ազդանշանների ազդեցության մակարդակները կազմում են 0,002 տոկոսից մինչև 2 տոկոս միջազգային նորմատիվների մակարդակից` կախված տարբեր գործոններից, ինչպես օրինակ ալեհավաքի մոտիկությունը կամ ռելիեֆի առանձնահատկությունները: Այս ցուցանիշները ցածր են կամ համադրելի ռադիո կամ հեռուստատեսային հեռարձակման ՌՀ ազդանշանների ազդեցության մակարդակին:  


Ավելի ցածր հաճախականության պատճառով մարդու օրգանիզմը 5 անգամ ավելի շատ ազդանշաններ է կլանում ռադիոընդունիչից և հեռուստացույցից քան բազային կայաններից: Պատճառն այն է, որ ռադիո (շուրջ 100 ՄՀց) և հեռուստահեռարձակման (շուրջ 300 - 400 ՄՀց) մեջ կիրառվող հաճախականությունները ավելի ցածր են բջջային կապում կիրառվող հաճախականություններից (900 ՄՀց և 1800 ՄՀց): Ընդ որում ռադիո և հեռուստահեռարձակման կայանները գործում են արդեն ավելի քան 50 տարի: Այդ ընթացքում որևէ անբարենպաստ փոխազդեցություն մարդու առողջության վրա չի հայտնաբերվել: 


ԱՀԿ շարունակում է տվյալ թեմայի ուսումնասիրությունները և խորհրդակցություններ անցկացնում տարբեր երկրների փորձագետների և կանոնակարգող մարմինների հետ:

Բջջային հեռախոսը և առողջությունը

2011 թ.-ի հունիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պաշտոնապես հայտարարեց.
«Վերջին երկու տասնամյակում կատարվել են մեծ թվով հետազոտություններ գնահատելու համար, թե որքանով են բջջային հեռախոսները պոտենցիալ վտանգ ներկայացնում մարդու առողջության համար: Այսօրվա դրությամբ չեն հայտնաբերվել առողջության համար բացասական հետևանքներ, որոնք առաջացել են բջջային հեռախոս օգտագործելու պատճառով»:


Բջջային հեռախոսներ օգտագործելու հարցի շուրջ ԱՀԿ խորհուրդ է տալիս. «Ժամանակակից գիտական ապացույցները բջջային հեռախոսներ օգտագործելիս զգուշության հատուկ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չեն սահմանում: Եթե առանձին մարդիկ ամեն դեպքում մտահոգված են, նրանք կարող են իրենց կամ իրենց երեխաների կողմից բջջային հեռախոսի օգտագործման սահմանփակման ինքնուրույն որոշում ընդունել զանգերի տևողության կրճատման կամ «hands free» սարքավորումների գործածման միջոցով, որպեսզի բջջային հեռախոսը գլխին և մարմնին մոտ չպահեն: