Գործընկերներին

Մենք ձգտում ենք դարձնել մեր համագործակցությունը առավելագույնս պարզ, հասկանալի և փոխշահավետ: Ամեն օր դիլերները մեծագույն ներդրում են կատարում մեր բիզնեսի մեջ` հանդիսանալով ընկերության դեմքը մեր հաճախորդների առաջ:  
 
Մեզ համար կարևոր է, որ ձեր ամենօրյա աշխատանքում դուք լինեք ապահովված ամեն ինչով, ինչն անհրաժեշտ է լավագույն արդյունքների հասնելու համար: Մեր կայքում դուք միշտ կարող եք գտնել անհրաժեշտ տեղեկատվություն Beeline սակագնային փաթեթների և ծառայությունների մասին, ինչպես նաև բեռնել Beeline լոգոտիպեր տարբեր ֆորմատներով:
 
Եթե ցանկանում եք դառնալ մեր գործընկերը, ծանոթացե´ք համագործակցության պայմաններին` դիմելով մեր Մասնագիտացված Մանրածախ Վաճառքի հետ Աշխատող Խմբին:
 
Մենք ուրախ կլինենք համագործակցել ձեզ հետ: Խնդրում ենք, ծանոթացե´ք այն փաստաթղթերի ցանկի հետ, որոնք անհրաժեշտ է ներկայացնել դիլերական պայմանագրի կնքման նպատակով:

Անհատ ձեռներեցների համար`

  • Պետական ռեգիստրի գրանցման վկայական (պատճե)
  • ՀՎՀՀ
  • Բանկային ռեկվիզիտներ
  • Անձնագրային տվյալներ

Իրավաբանական անձանց համար`

  • Պետական ռեգիստրի գրանցման վկայական (պատճե)
  • Կանոնադրություն (պատճե)
  • ՀՎՀՀ
  • Բանկային ռեկվիզիտներ

Դուք կարող եք ներկայացնել ձեր համագործակցության առաջարկները dealer@beeline.am էլ. հասցեով:

Ցանկանում եք մեծացնել վճարումների ծավալը Ձեր վճարումների ընդունման  կետերում: Մենք պատրաստ ենք աջակցելու Ձեզ այդ գործընթացում ցանկացած ուղղություններով՝ ՀՀ և ՀՀ տարածքից դուրս: Եթե Դուք ունեք նաև ոչ ստանդարտ լուծումներ  այդ ուղղությամբ, մենք պատրաստ ենք քննարկել դրանք և տրամադրել  Ձեզ փոխշահավետ համագործակցության առաջարկ:

Ձեր կոմերցիոն առաջարկն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ Էլեկտրոնային հասցեին`  payments@beeline.am.
Համագործակցության մանրամասները քննարկելու նպատակով Ձեզ հետ կկապվի <<ԱրմենՏել>> ՓԲԸ վճարումների ընդունման, զարգացման մասնագետը:
Խնդրում ենք ծանոթացեք այն փաստաթղթերի ցանկի հետ, որոնք անհրաժեշտ է ներկայացնել վճարումների ընդունման պայմանագրի կնքման նպատակով`
  • Պետական ռեգիստրի գրանցման վկայական (պատճե)
  • Կանոնադրություն (պատճե)
  • ՀՎՀՀ
  • Բանկային ռեկվեզիտներ

Եթե ցանկանում եք դառնալ մեր գործընկերը, ծանոթացե՛ք կորպորատիվ համագործակցության պայմաններին՝ դիմելով մեր Կորպորատիվ վաճառքի խմբին:  
 
Մենք ուրախ կլինենք համագործակցել ձեզ հետ: Խնդրում ենք, ծանոթացե՛ք այն փաստաթղթերի ցանկի հետ, որոնք անհրաժեշտ է ներկայացնել դիլերական պայմանագրի կնքման նպատակով:

Անհատ ձեռներեցների համար`

  • Պետական ռեգիստրի գրանցման վկայական (պատճե)
  • ՀՎՀՀ
  • Բանկային ռեկվիզիտներ
  • Անձնագրային տվյալներ

Իրավաբանական անձանց համար`

  • Պետական ռեգիստրի գրանցման վկայական (պատճե)
  • Կանոնադրություն (պատճե)
  • ՀՎՀՀ
  • Բանկային ռեկվիզիտներ

Իր ամենօրյա աշխատանքում կորպորատիվ սեգմենտի դիլերը ապահովված կլինի ամեն ինչով, ինչն անհրաժեշտ է լավագույն արդյունքների հասնելու համար:

Դուք կարող եք ներկայացնել ձեր համագործակցության առաջարկները corp@beeline.am էլ. հասցեով:

Եթե ցանկանում եք դառնալ մեր գործընկերը CPA ծառայություններ տրամադրելու նպատակով, ծանոթացե´ք համագործակցության պայմաններին` դիմելով մեր Բջջային կապի բիզնեսի տնօրինության Մարքետինգի ծառայությանը:
 
CPA ծառայություններ տրամադրելու համար անհրաժեշտ է կնքել պայմանագիր “ԱրմենՏել” ՓԲԸ հետ համատեղ գործունեության վերաբերյալ:
 
Խնդրում ենք, ծանոթացե´ք այն տեղեկատվության հետ, որն անհրաժեշտ է ներկայացնել պայմանագրի կնքման նպատակով:
 
Իրավաբանական անձի ընդհանուր տեղեկություն`
  • Ընկերության ղեկավարություն (անուն, ազգանուն, պաշտոն)
  • Ընկերության հիմնադրման ամսաթիվ
  • Ընկերության մասին համառոտ տեղեկություն
  • Իրավաբանական հասցե
  • Գործունեության հասցե
  • Բանկային ռեկվիզիտներ
  • Կարևոր ֆինանսական ցուցանիշներ
  • Հիմնադրման փաստաթղթեր`

- Իրավաբանական անձի գրանցման վկայական (պատճեն)
- Հարկային մարմիններում հաշվառման վկայական (պատճեն)
- Կանոնադրություն (պատճեն)
- Այլ լրացուցիչ տեղեկություններ` ըստ պրովայդերի հայացողության

Կոմերցիոն առաջարկի ներկայացում`

  • Առաջարկվող ծառայությունների նկարագիր
  • Տեխնոլոգիական պլատֆորմի նկարագիր, որի հիման վրա կտրամադրվի ծառայությունը
  • Կոնտենտ-պրովայդերի սարքավորման միացման սխեման “ԱրմենՏել” ՓԲԸ ցանցին

Հետաքրքրված կազմակերպությունները կարող են դիմել մեզ` ներկայացնելով  համագործակցության առաջարկները   cpa@beeline.am էլ. հասցեով:

Հեռահաղորդակցությունը նորամուծություններ և շարունակական կատարելագործում պահանջող բնագավառներից մեկն է:
 
Այդ իսկ պատճառով մեր ընկերության բնորոշ հատկություններից է անընդմեջ զարգացումը, որն էլ ապահովում է "ԱրմենՏել" ՓԲԸ-ի աշխատակազմի ուսուցման բաժինը:

Մեր ընկերության կորպորատիվ ուսուցման ծրագրերը իրագործվում են ինչպես ներքին դասընթացավարների կողմից, այնպես էլ դասընթացներ իրականացնող մի շարք արտաքին գործընկերներ-կազմակերպությունների ներգրավմամբ`
  • T&D Թրեյնինգ և Զարգացում
  • ACC Assotiates
  • Ինտեգրացված կառավարման լուծումներ
  • Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա /ՀՀԱԱ/
  • Փի-Էմ փորձագետ
  • RedCenter
  • Տեղեկատվական անվտանհություն
  • Կոմվերս
  • Ցանցային Ակադեմիա
  • Էրիքսոն ուսումնական կենտրոն
  • ՏՏ փորձագետ
  • SoftLine Intenational
  • Կառավարման ռուսական դպրոց
  • Մոսկվայի Բիզնես դպրոց
  • ԻնֆորմԶաշիտա
  • Հայաստանի ամերիկյան համալսարան /ՀԱՀ/

 "ԱրմենՏել" ՓԲԸ-ի աշխատակիցների ուսուցման պահանջների փոփոխմանը զուգընթաց անընդմեջ համալրվում է մեր գործընկերների ցանկը: Հետաքրքրված կազմակերպությունները կարող են դիմել մեզ` ներկայացնելով  համագործակցության առաջարկները  training@beeline.am  էլ. հասցեով:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ անշարժ գույքի օբյեկտների ձեռքբերման համար օֆերտա ներկայացնելու հրավերի վերաբերյալ
Հայտարարություն

1. Ընդհանուր դրույթներ՝

Հրավերի առարկա է հանդիսանում «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ անշարժ գույքի օբյեկտների վաճառքը:

Վաճառքում գտնվող անշարժ գույքի օբյեկտի գտնվելու վայրի և մեկնարկային գնի նշումով, ներառյալ ԱԱՀ-ն, տեղակայված է տվյալ կայքում՝ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ անշարժ գույքի վաճառքի ներկայացված օբյեկտների ցանկը.pdf ֆայլում:

2.    Օֆերտաների ձևակերպմանը ներկայացվող պահանջներ՝
Օֆերենտը (գործարկուն), որը ցանկանում է ձեռք բերել անշարժ գույքի օբյեկտը/կամ օբյեկտները, պետք է ներկայացնի առաջարկը (այսուհետ՝ օֆերտա) համաձայն Հավելված1 կամ հավելված 2, որոնք բերված են համապատասխանաբար իրավաբանական անձանց համար օֆերտայի ձևանմուշ.doc և ֆիզիկական անձանց համար օֆերտայի ձևանմուշ .doc ֆայլերում: Ընդունվում են նաև օֆերտաներ եռակողմ պայմանագրի տեսքով,եթե ֆինանսավորող կողմ են հանդիսանում  բանկեր կամ վարկային կազմակերպություններ:

Օֆերենտը (գործարկուն) օֆերտայի ձևանմուշում լրացնում է միայն դատարկ տողերը, այդ թվում՝  
•    Ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային տվյալներ, ԱԱՀ, գրանցման հասցե, հեռախոսահամար, ինչպես նաև լրացվում են այն տողերը, որոնք վերաբերում են ընտրված անշարժ գույքի օբյեկտին՝ նշելով գտնվելու վայրը  և առաջարկվող գինը, ինչպես նաև կցում է անձնագրի և սոցիալական քարտի մեկական պատճեն:   
•    իրավաբանական անձանց համար՝ կազմակերպության անվանում, հասցե, ղեկավարի ԱԱՀ, ինչպես նաև լրացվում են այն տողերը, որոնք վերաբերում են ընտրված անշարժ գույքի օբյեկտին՝ նշելով գտնվելու վայրը  և առաջարկվող գինը: Իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը оֆերտային կցում են նաև պետական ռեգիստրի վկայականի պատճենը, ինչպես նաև իրավաբանական անձի ղեկավարի անձնագրի և սոցիալական քարտի մեկական պատճեն:  

3.    Օֆերտաների ձևակերպման կարգը
Օֆերենտը (գործարկուն) նշում է գինը ՀՀ դրամով, ներառյալ ԱԱՀ-ն: Օֆերտաները պետք է ստորագրվեն օֆերենտի կողմից: 
Յուրաքանչյուր գործարկու իրավունք ունի ներկայացնել մեկ Օֆերտա յուրաքանչյուր ընտրված անշարժ գույքի օբյեկտի համար:
Օֆերտայում առաջարկված գինը պետք է լինի «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ անշարժ գույքի վաճառքի ներկայացված օբյեկտների ցանկը .pdf Ֆայլում նշված մեկնարկային գնից ոչ ցածր:

 

4.    Օֆերտաները չեղյալ համարելու և փոփոխելու կարգը՝
Օֆերտան կմերժվի առանց դիտարկման, եթե առաջարկված գինը ավելի ցածր կլինի «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ անշարժ գույքի վաճառքի ներկայացված օբյեկտների ցանկը .pdf
Ֆայլում անշարժ գույքի համար առաջարկված մեկնարկային գնից, ինչպես նաև նշված օֆերտան սույն հայտարարությունում ներկայացված «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ -ի այլ պահանջներին չհամապատասխանելու դեպքում: Կմերժվեն նաև տարաժամկետ վճարման տարբերակ առաջարկող օֆերտաները /բացառությամբ  5 –րդ կետում նշված օբյեկտների:   /
Եթե անշարժ գույքի մեկ օբյեկտի համար կներկայացվի մի քանի օֆերտա, «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ -ն կկազմակերպի էլեկտրոնային սակարկությունների անցկացում կամ բարելավված օֆերտաների հավաքագրում՝ ապահովելով մասնակիցների թափանցիկության և իրավահավասարության պահանջները:

5.  Հատուկ պայմաններ  
   ք.Երևան    Ահարոնյան 2 , հասցեում գտնվող անշարժ գույքի  օբյեկտի ձեռք բերման համար

Վերը նշված անշարժ գույքի  օբյեկտների ձեռք բերման համար քննարկման առարկա ընդունվում են նաև առաջարկեր /օֆերտաներ/, որով հավանական գնորդները կառաջարկեն տարաժամկետ վճարմակ տարբերակներ , համաձայն կից ներկայացված Հավելված 3 կամ Հավելված 4 պայմանագրերի նախագծերի , որոնք բերված են համապատասխանաբար անշարժ գույքի առուվաճառքի/բանկային երաշխիքով/ պայմանագրի Ձևանմուշ.doc կամ անշարժ գույքի առուվաճառքի և գրավի պայմանագրի Ձևանմուշ .doc ֆայլերում, ընդ որում  առաջարներում առաջին վճարման գումարի չափը  պետք է լինի ոչ պակաս քան վաճառքի մեկնարկային գնի 50 տոկոսը:
 Եթե անշարժ գույքի մեկ օբյեկտի համար կներկայացվի մի քանի օֆերտա  նախապատվությունը կտրվի հետևյալ հերթականությամբ`

 1. անշարժ գույքի ձեռք բերման միանվագ վճարման տարբերակ առարաջարկված օֆերտային: Մեկից ավելի նմանատիպ օֆերտաների առկայության դեպքում մրցույթի հաղթողին որոշելու համար Ընկերությունը կկազմակերպի բարելավված օֆերտաների հավաքագրում :

 2. անշարժ գույքի ձեռք բերման տարաժամկետ վճարման առաջարկի դեպքում, անշարժ գույքի վաճառքի չվճարված գումարի չափով  բանկային երաշխիք ապահովելու  պարտավորություն ստանձնած օֆերտային / Հավելված 3/: Մեկից ավելի նմանատիպ օֆերտաների առկայության դեպքում մրցույթի հաղթողին որոշելու համար Ընկերությունը կկազմակերպի բարելավված օֆերտաների հավաքագրում :

 3. անշարժ գույքի վաճառքի տարաժամկետ վճարման դեպքում, անշարժ գույքի գրավով ապահովելու պարտավորություն ստանձնած օֆերտային /Հավելված 4/ Մեկից ավելի նմանատիպ օֆերտաների առկայության դեպքում մրցույթի հաղթողին որոշելու համար Ընկերությունը կկազմակերպի բարելավված օֆերտաների հավաքագրում :

ք.Երևան.  Ահարոնյան 2 հասցեում գտնվող անշարժ գույքի  օբյեկտի ձեռք բերման համար ներկայացված օֆերտային  կից պետք է ներկայացնել  ,,Ամերիաբանկ,, ՓԲԸ  թիվ 1570004866030100 հաշվեհամարին 10 000 000 ՀՀ դրամի փոխանցման հանձնարարականի պատճենը, որպես նախավճար:


6.Այլ դրույթներ
 Անշարժ գույքի օբյեկտի համար ներկայացվում է 1 (մեկ) օֆերտայի մեկ օրինակ առանձին փակ ծրարով:  Օֆերտաները պետք է կազմված լինեն հայերեն, թղթային կրիչների վրա, ներկայացվեն փակ, սոսնձված, ստորագրված, չթափանցող ծրարներով, կնիքով հաստատված իրավաբանական անձանց կողմից ներկայացնելու դեպքում հետևյալ հասցեյով՝ 0014, ք. Երևան,Ահարոնյան 2, ընդունարան՝ առաջին հարկում: 
Յուրաքանչյուր ծրարի վրա պետք է լինի հետևյալ գրառումը՝ « Անշարժ գույքի XXX օբյեկի օֆերտա»:  որտեղ  XXX-ը  դա օբյեկտի ծածկագիրն է : Ծրարի վրա գինը ՉՆՇԵԼ;

Էլեկտրոնային փոստով ներկայացված օֆերտաները չեն դիտարկվում: 

Օֆերտաները ընդունվելու են վերը նշված հասցեով սույն հայտարարության տեղադրման օրվանից յուրաքանչյուր օր տեղական ժամով09:00-ից մինչև 17:00, բացառությամբ հանգստյան և տոն օրերի մինչև մարտի  12 -ը 2018թ, 17:00 ներառյալ:     

Հաղթողի/հաղթողների հետ կկնքվի առք ու վաճառքի պայմանագիր: 
Նոտարական վավերացման և առք ու վաճառքի պայմանագրերի պետական ռեգիստրի հետ կապված ծախսերը կրում է Գնորդը:



7.    Կոնտակտային տվյալներ
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ  
 Սարգիս Բասմաջյան 010 28-98-62 

  

Հայտարարություն
«ԱրմենՏել» ՓԲԸ անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ

«ԱրմենՏել» ՓԲԸ կողմից վարձակալությամբ տրվող անշարժ գույքի օբյեկտների ցանկի հետ կարող եք ծանոթանալ  այստեղ:.

Ցանկացողներին խնդրում ենք դիմել «ԱրմենՏել» ՓԲԸ Ահարոնյան 2 հասցեով:

«ԱրմենՏել» ՓԲԸ  կոնտակտային տվյալներ` Սարգիս Բասմաջյան, հեռ. 010 28-98-62: