Կապ PR-ծառայության հետ

«ԱրմենՏել» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայությունն ապահովում է հասարակության տեղեկացվածությունը ընկերության գործունեության բոլոր ուղղությունների մասին:

Մենք միշտ պատրաստ ենք լրատվամիջոցներին տրամադրել արդիական ու ճշգրիտ տեղեկություններ և ընկերության փորձագետների մեկնաբանություններ:

Եթե ձեզ անհրաժեշտ է մեկնաբանություն ստանալ մեր ընկերության ներկայացուցիչներից, խնդրում ենք հարցում ուղարկել հետևյալ հասցեին` pr@beeline.am: Ձեր հարցման պատասխանը կտրամադրվի հնարավորինս կարճ ժամկետում: 


Ձեր հարցման մեջ, խնդրում ենք, նշել`

  • հարցերը, որոնց պատասխանները ցանկանում եք ստանալ
  • ժամկետները, որում ցանկալի է ստանալ պատասխանը
  • պատասխանը ստանալու եղանակը (գրավոր պատասխան, տեսագրություն, անձնական հարցազրույց, հեռախոսային հարցազրույց)
  • ձեր լրատվամիջոցի անվանումը և կոնտակտային հեռախոսահամարները:

Ուշադրությու´ն. pr@beeline.am էլեկտրոնային հասցեն նախատեսված է միայն լրագրողների և ԶԼՄ ներկայացուցիչների համար:

Սպասարկման հետ կապված հարցերով խնդրում ենք դիմել Հաճախորդների աջակցման կենտրոն.
0611 —Beeline բջջային հեռախոսից
0-8000-0611 — քաղաքային հեռախոսից
+374-8000-0611 — արտասահմանից զանգերի համար

Հաճախորդների հետ աշխատանքի ծառայության էլ. փոստ` customer_care@beeline.am