ՎԵՈՆ խումբը շարունակական ծրագրեր կիրականացնի Հայաստանում

ՎԵՈՆ խումբը շարունակական ծրագրեր կիրականացնի Հայաստանում

օր ԱՄԻՍ տարի

24 հունվարի 2018 թ., Երևան.  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է «ՎԵՈՆ» (VEON) ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շառլիեի և արտաքին կապերի ղեկավար Մարկ Մաքգանի հետ:

 
Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը գնահատում է «ՎԵՈՆ»-ի հետ հաստատված համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ ընկերությունը կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում և կավելացնի ներդրումների ծավալը: 

«Մենք տեսնում ենք շատ դրական փոփոխություններ և ավելին ենք ակնկալում ապագայում։ Հավատացած եմ, որ «ՎԵՈՆ»-ի պես գլոբալ ընկերությունները կարող են դրական ազդեցություն ունենալ Հայաստանում բիզնես մշակույթի, ինչպես և տնտեսական ու թվային զարգացման վրա», - նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Մենք լավատեսությամբ ենք նայում Հայաստանին ու տարածաշրջանին, և կարծում ենք, որ այն ավելի գրավիչ է դառնում օտաերկրյա ներդրողների համար: Ինչ վերաբերում է մեր ընկերությանը, ապա մեր նպատակն է բոլոր բաժանորդներին՝ այդ թվում Հայաստանի  մատուցել բարձրորակ ծառայություններ», - նշեց «ՎԵՈՆ» խմբի գլխավոր գործադիր Ժան Իվ Շառլիեն։

Նա տեղեկացրեց նաև, որ մոտ ժամանակներս կրկին կայցելի Հայաստան: 


Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող Թվային օրակարգին՝ ընդգծելով դրա կարևորությունն երկրի տնտեսության զարգացման համար: 
 

ՎԵՈՆ-ի ներկայացուցիչները նշել են, որ բավարարված են 2017 թվականի արդյունքներով։ Ժան Իվ Շառլիեն և Մարկ Մաքգանն նշեցին, որ իրենց ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու:

Նկարը՝ ՀՀ Կառավարություն։