Beeline-ը և «Զիգզագ» ընկերությունը  գործարկել են սմարթֆոնների տարաժամկետ վճարումով վաճառքի համատեղ ծրագիր

Beeline-ը և «Զիգզագ» ընկերությունը գործարկել են սմարթֆոնների տարաժամկետ վճարումով վաճառքի համատեղ ծրագիր

օր ԱՄԻՍ տարի

8 փետրվարի 2018 թ., Երևան. Beeline-ը «Զիգզագ» ընկերության հետ համատեղ հայտարարում է սմարթֆոնների վաճառքի գործընկերային ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի շրջանակում հաճախորդները կկարողանան տարաժամկետ վճարման պայմանով գնել 30 000 դրամից սկսած արժողությամբ ցանկացած սմարթֆոն «Զիգզագ Անտենա» վաճառասրահներում։

Տարաժամկետ վաճառքի պայմաններով հաճախորդը վճարում է սմարթֆոնի արժեքը՝ 12, 18 կամ 24 ամսվա ընթացքում։ Տոկոսների և հավելավճարների փոխարեն հաճախորդը վճարում է միայն այն սակագնային պլանի համար, որին միացել է։ Միանալ կարելի է շուկայում գործող «Սմարթ» սակագնային պլաններից մեկին, որոնց ամսավճարները տատանվում են 1500-ից մինչև 7500 դրամի սահմաններում։

«Այս նախագիծը մենք իրականացնում ենք «Կա-Կա-Չկա» սկզբունքով՝ հեռախոս կա, կապ կա, հավելավճար չկա։ Սա շատ շահավետ և արդիական առաջարկ է շուկայում։ Հաճախորդը վճարում է միայն իր հեռախոսի և կապի համար, և ոչ մի «թաքնված» վճարներ։ Սա համահունչ է նրան, որ Beeline-ի հետ ամեն բան պարզ է և հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մենք կարևորում ենք հեռահաղորդակցության օպերատորների հետ համագործակցությունը՝ հաճախորդների համար ավելի հարմար և հետաքրքիր առաջարկներ ներկայացնելու նպատակով: Նախագիծը սկսում ենք պիլոտային ռեժիմում՝ «Զիգզագ Անտենա» մոբայլ և IT սարքավորումների  մասնագիտացված վաճառասրահներում: Հաճախորդների հավանությունը ստանալուց հետո մենք կընդլայնենք նախագիծը «Զիգզագ»-ի բոլոր վաճառասրահներում», - նշեց «Զիգզագ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արթուր Գրիգորյանը։

Լրացուցիչ տեղեկատվություն «Սմարթ» փաթեթների վերաբերյալ կարող եք գտնել www.beeline.am կայքում։