Ինտերնետ, որը չի՛ անջատվում

Ինտերնետ, որը չի՛ անջատվում

Ուրախ ենք տեղեկացնել, որ բոլոր գործող և նոր բաժանորդները, ովքեր կմիանան Neo, Neo Max և Quatro ծառայությունների փաթեթներից որևէ մեկին, կունենան բացառիկ հնարավորություն օգտվելու ֆիքսված Ինտերնետից, նույնիսկ եթե չեն հասցրել վճարել փաթեթի դիմաց՝ ակտիվացումից 30 օր հետո:

Այսուհետև կարիք չկա անհանգստանալու վճարումը ուշացնելու համար, քանի որ Դուք կկարողանաք կատարել այն Ձեզ համար հարմար պահի՝ առանց զրկվելու կապի միջոցից:

Neo, Neo Max և Quatro ծառայությունների դիմաց փաթեթի ակտիվացումից 30 օր հետո չվճարելու դեպքում անվճար բջջային ծառայությունների գործողությունը կկասեցվի, սակայն ֆիքսված Ինտերնետը կշարունակի գործել 256 Կբիթ/վրկ արագությամբ՝ մինչև փաթեթի դիմաց վճարումը: Վճարումից հետո ֆիքսված Ինտերնետի նախկին արագությունը կվերականգնվի: Կասեցումից հետո 60 օր վճարում չկատարելու դեպքում ծառայությունների փաթեթը կխզվի՝ ներառյալ ֆիքսված Ինտերնետ ծառայությունը:

Ծառայությունների փաթեթը վերականգնելու համար անհրաժեշտ է դիմել մոտակա Beeline գրասենյակ: