Ժամանակակից TV քո գրպանում։

Ժամանակակից TV քո գրպանում։

Այսուհետ բոլոր Smart կանխավճարային կամ Neo Max ծառայությունների փաթեթների օգտատերերը արող են անվճար դիտել մինչև 100 հեռուստաալիք BeeTV: Ծառայությունը գործում է առանց ինտերնետի մեգաբայթերը սպառելու և հասանելի է հանրապետության ողջ տարածքում:  

Ավելին, ներբեռնելով BeeTV հավելվածը, օգտատերերը, անկախ իրենց բջջային օպերատորից. կունենան բացառիկ հնարավորություն դիտելու H1, H2, ATV, ArmNews, Խաղալիք TV հեռուստաալիքները և Ավրորա վիզուալ ռադիոալիքը BeeTV հավելվածով մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ: Համելված մուտք գործելու համար անհրաժեշտ է համապատասխան դաշտերում նշել մուտքանուն՝ 2050 և գաղտնաբառ՝ 2050:

  • Դեռևս Beeline բաժանորդ չե՞ք

Ձեռք  բերեք Smart 1500, Smart 2500, Smart 3500, Smart 5500, Smart 7500 կամ Neo Max կանխավճարային փաթեթներից որևիցե մեկը և BeeTV  անվճար  փաթեթն ավտոմատ կակտիվանա: SMS-ի միջոցով Դուք կստանաք մուտքանունն ու գաղտնաբառը, որոնք անհրաժեշտ կլինի մուտքագրել BeeTV հավելվածի համապատասխան դաշտերում: Յուրաքանչյուր սակագնային փաթեթին հասանելի հեռուստաալիքների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

  • Beeline այլ սակագնային փաթեթի բաժանո՞րդ եք

Կարող եք անցում կատարել դեպի նշված փաթեթներից որևիցե մեկը և BeeTV  անվճար փաթեթն ավտոմատ կակտիվանա: Պարզապես անհրաժեշտ է մուտքագրել SMS-ի միջոցով ստացած մուտքանունն ու գաղտնաբառը  BeeTV հավելվածի համապատասխան դաշտերում:

  • Արդեն իսկ Smart կամ Neo Max կանխավճարային փաթեթների բաժանո՞րդ եք

Կարող եք օգտվել BeeTV անվճար հեռուստաալիքների ծառայությունից՝ հավաքելով *818# հրահանգը Ձեր հեռախոսից: Դուք անմիջապես կստանաք SMS հաղորդագրություն, որտեղ նշված կլինեն Ձեր  մուտքանունն ու գաղտնաբառը, որոնք անհրաժեշտ կլինի մուտքագրել BeeTV հավելվածի համապատասխան դաշտերում: Ծառայությունը հասանելի չէ "Smart ակցիայով" միացած գործող բաժանորդների համար:

  • BeeTV նոր կամ գործող օգտատե՞ր եք

Մուտք գործեք BeeTV հավելված՝ համապատասխան դաշտերում նշելով մուտքանուն՝ 2050 և գաղտնաբառ՝ 2050, և դիտեք 5 հանրային հեռուստաալիքներ` H1, H2, ATV, ArmNews, Խաղալիք TV և Ավրորա վիզուալ ռադիոալիքը մինչև 31.12.2017թ. բացարձակ անվճար: Նշենք, որ BeeTV հավելվածը բջջային ինտերնետի 3G կամ 4G (LTE) ցանցերում դիտելիս իրականացվելու է մեգաբայթերի տարիֆիկացում՝ Ձեր գործող սակագնային փաթեթի սակագներին համապատասխան: Catch up ծառայությունը հասանելի չէ:

  • Քանի՞ ալիք է ներառված իմ սակագնային փաթեթում

Յուրաքանչյուր սակագնային փաթեթին հասանելի է համապատասխան հեռուստաալիքների քանակ: Ցանկը դիտելու համար սեղմեք այստեղ:

  • Ի՞նչ է նշանակում "կարող եք օգտվել BeeTV Հավելվածից առանց մեգաբայթերը սպառելու"

Դա նշանակում է, որ եթե ձեզ մոտ ակտիվացված է Smart կանխավճարային կամ Neo Max ծառայությունների  փաթեթներից որևիցև մեկը, ապա, օգտվելով BeeTV հավելվածից Beeline բջջային ինտերնետի 3G կամ 4G (LTE) ցանցերում, Ձեր փաթեթում ներառված մեգաբայթերը չեն ծախսվելու և չի գանձվելու որևէ հավելյալ գումար:

  • Մոռացե՞լ եք մուտքանունը կամ գաղտնաբառը

Ձեր հեռախոսից ուղարկեք *812# հրահանգը և կստանաք մուտքանունն ու գաղտնաբառը SMS հաղորդագրության միջոցով։

  • Ո՞ր սմարթֆոնների համար է հասանելի BeeTV հավելվածը

BeeTV բջջային հավելվածը հասանելի է iOS 7.0 և Android 4.1 օպերացիոն համակարգերով աշխատող բոլոր սմարթֆոնների և պլանշետների համար:

“Սմարթ” և  “Neo Max” ԾՓ բաժանորդներին, 30 օր հետո հաշիվը չլիցքավորելու և ծառայությունների փաթեթը չվերաակտիվացնելու դեպքում, հասանելի կլինի “Հ1” հեռուստաալիքը, որը կտարիֆիկացվի ծառայությունների փաթեթի սակագերին համապատասխան՝ հիմնական հաշվեկշռից:

Հեռարձակումն իրականացվում է “CROSS HI-TECH” կողմից