Ծառայություններ

Hi-Line
Ինտերնետի
ժամանակավոր
կասեցում

         

Hi-Line Ինտերնետի մատուցման ժամանակավոր կասեցում

Ծառայությունը հնարավորություն է տալիս բաժանորդի հայեցողությամբ ժամանակավորապես կասեցնել Hi-Line Ինտերնետի մատուցումը: «Hi-Line Ինտերնետի մատուցման ժամանակավոր կասեցում» ծառայությունը ակտիվացնելիս  Ինտերնետ հասանելիությունը ամբողջությամբ արգելափակվում է: Ծառայությունից   հնարավոր է  օգտվել հաշվարկվող ժամանակահատվածի ընթացքում  մեկ անգամ, վերջնահաշվարկի արդյունքում գոյացած ամբողջ պարտքի վճարման  դեպքում:

Ծառայույթյունը ակտիվացվում է Beeline Վաճառքի սպասարկման գրասենյակում գրավոր դիմումի հիման վրա: 

Միացում 0 դրամ

• Այն բաժանորդները, ովքեր ունեն  չխզման պարտավորություն, կարող են օգտվել ծառայությունից, միայն մեկ անգամ չխզման ժամանակահատվածի ընթացքում:


• Ակտիվացումից հետո առավելագույն արգելափակման  տևողությունը  60 օր է: 60 օր անց տեղի է ունենում ավտոմատ արգելաբացում  (Ծառայության  ակտիվացման պահին բաժանորդը կարող է նշել մինչև 60 օր ժամկետով ցանկացած ժամանակահատված):

• Սարքավորումների (նոթբուքեր, մոդեմներ) վարձակալության / ապառիկ վճարման մասին ծառայությունները   և  դեբիտորական պարտքերի տարաժամկետ վճարումները, ինչպես նաև ինտերնետին կապված  այլ ծառայությունները  (Ֆիքսված հեռախոսակապ / Բջջային հեռախոսակապ) կապված չեն   ինտերնետ ծառայության արգելափակման հետ և վճարվում են ամբողջությամբ արգելափակման  ժամանակահատվածի ընթացքում:

• Հաշվարկի տեսակը – արգելափակման ընթացքում Hi-Line ծառայության մատուցման ամսական բաժանորդային վարձը հաշվարկվում է օրական, տվյալ սակագնային փաթեթի 30% չափով: