Սակագնային փաթեթ

Strike
Անսահմանափակ 10



Ֆիքսված Ինտերնետ

Ֆիքսված Ինտերնետի արագություն 10 Մբիթ/վրկ

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:
Պայմաններ`

Hi-Line ծառայության մատուցման պայմանագիրը 13 ամիս ժամկետով կնքելու դեպքում օգտագործման է տրամադրվում WiFi ADSL մոդեմ: Բաժանորդի կողմից պայմանագիրը կնքման ամսաթվից 13 ամիսների ընթացքում լուծելու դեպքում բաժանորդից գանձվում է Hi-Line ծառայության պայմանագրում նշված WiFi ADSL մոդեմի ամբողջ արժեքը:
«Strike » սակագնային փաթեթը հասանելի է միայն ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներին:
Hi-Line ծառայության գործող բաժանորդներին Strike սակագնային փաթեթին անցման պայմաններն են`
ա)Ավելի բարձր արագությունների անցման տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում պայմանագրային պարտավորությունների մեջ գտնվող բաժանորդները կարող են անցում կատարել միայն ավելի բարձր արագությամբ Strike ՍՓ-ին՝ վերակնքելով պայմանագիրը 13 ամիս ժամկետով, բացառությամբ այն բաժանորդների, որոնք ունեն պայմանագրային պարտավորություններ 18 ամիս ժամկետով:
բ)Ավելի բարձր արագությունների անցման տեխնիկական հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագրային պարտավորությունների մեջ գտնվող բաժանորդները չեն կարող կատարել անցում նույն արագությամբ Strike ՍՓ-ին՝ վերակնքելով պայմանագիրը 13 ամիս ժամկետով:
«Strike» սակագնային փաթեթով նախատեսված արագությունը տրամադրվում է հետևյալ հասցեներում` տեխնիկական հնարավորության առկայության դեպքում`
Ստուգել հասցեները
Ստուգել Ձեր բնակարանում տվյալ արագության միացման տեխնիկական հնարավորությունը կարող եք` դիմելով Beeline սպասարկման գրասենյակ կամ զանգահարելով 100 կարճ համարով:
«Hi-Line» Անսահմանափակ սակագնային փաթեթները հնարավորություն են տալիս Ինտերնետից ստանալ և ուղարկել ինֆորմացիա առանց ծավալի (տրաֆիկի) սահմանափակումների, սակայն սահմանափակվում են մուտքային և ելքային արագությունները` կախված ընտրված սակագնային փաթեթից*:
* Արագության տատանումը մինչև ինտերնետ ցանցին միացման կետ` Բաժանորդի բնակարանում/գրասենյակում հեռախոսագծի որակից/երկարությունից կախված կարող է հասնել 10% (Up/Down):