Սակագնային փաթեթ

Տուրբո օր

Ֆիքսված Ինտերնետ

Ֆիքսված Ինտերնետի արագություն 20 Մբիթ/վրկ

«Տուրբո օր» ծառայությունն իրենից ներկայացնում է լրացուցիչ ծառայություն Hi-Line Optic ինտերնետից օգտվող բաժանորդների համար: Ակտիվացնելով «Տուրբո օր» ծառայությունը` դուք հնարավորություն եք ստանում ակտիվացման պահից մինչև ընթացիկ օրվա վերջ օգտվել մինչև 20 Մբիտ/վրկ արագությամբ ինտերնետից, անկախ ձեր սակագնային փաթեթից: Ծառայության ժամանակահատվածի ավարտի դեպքում, ինտերնետի արագությունը վերադառնում է սակագնային փաթեթի ընթացիկ արժեքին: «Տուրբո օր» ծառայությունը հնարավոր չէ ակտիվացնել «Տուրբո գիշերներ» ծառայության հետ:
Ծառայությունը հնարավոր է ինքնուրույն միացնել FTTB ցանցի ինտերնետի անձնական գրասենյակից` հղվելով կայքին:

Միացում 500 դր.

Ծառայության միացումների քանակը չի սահմանափակվում հաշվետու ամսվա ընթացքում: Ծառայության յուրաքանչյուր միացման ժամանակ դուք վճարում եք ծառայության միացման վարձ, համաձայն գործող սակագնի: