Սակագնային փաթեթ

Տուրբո գիշերներ

Ֆիքսված Ինտերնետ

Ֆիքսված Ինտերնետի արագություն 20 Մբիթ/վրկ

«Տուրբո գիշերներ» ծառայությունը իրենից ներկայացնում է լրացուցիչ ծառայություն Hi-Line Optic ինտերնետից օգտվող բաժանորդների համար: Ակտիվացնելով ծառայությունը, դուք ստանում եք հնարավորություն, ակտիվացման պահից, 7 օր` ժամը 01:00-09:00 օգտվել մինչև 20 Մբիտ/վրկ արագությամբ ինտերնետից, անկախ ձեր սակագնային փաթեթից: Ծառայության ժամանակահատվածի ավարտի դեպքում, ինտերնետի արագությունը վերադառնում է սակագնաին փաթեթի ընթացիկ արժեքին: Ծառայությունը հնարավոր է ինքնուրույն միացնել FTTB ցանցի ինտերնետի անձնական գրասենյակից` հղվելով կայքին:

Միացում 1200 դր.

Ծառայության միացումների քանակը չի սահմանափակվում հաշվետու ամսվա ընթացքում, սակայն ծառայության միացման ժամանակահատվածը սահմանափակված է հաշվետու ամսով, որի ընթացքում միացվել է ծառայությունը: Այսինքն, եթե ծառայության գործողության ժամանակահատվածը անցնում է հաշվետու ամսվա հաջորդ ամիս, ապա ծառայությունը ավտոմատ անջատվում է հաջորդ ամսվա 1-ից:
Ծառայության յուրաքանչյուր միացման ժամանակ դուք վճարում եք ծառայության միացման վարձ, համաձայն գործող սակագնի:
«Տուրբո գիշերներ» ծառայությունը հնարավոր չէ ակտիվացնել «Տուրբո օր» ծառայության հետ: