Ինտերնետ ծառայություններ

Dial-up

Dial-up Ինտերնետ

Նկարագրություն

Beeline Dial-up Ինտերնետ ծառայությունը իրենից ներկայացնում է Ինտերնետ ցանց մուտքի հասանելիության ապահովում ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների համար: Բոլոր բաժանորֆների համար գործում է 8888 հեռախոսահամարը:
Ներկայումս Dial-up Ինտերնետ ծառայությունը հասանելի է Երևան, Էջմիածին, Վանաձոր, Աշտարակ, Եղեգնաձոր, Կապան և Գյումրի քաղաքների թվային կայանների բաժանորդներին: Ծառայությունը տրամադրվում է, եթե բաժանորդի հեռախոսահամարը արգելափակված չէ:

Ինչ արժե

Ժամը 08.00-ից մինչև 24.00 2,0 դր./րոպե
Ժամը 24.00-ից մինչև 08.00 0,5 դր./րոպե

Գները ներկայացված են ՀՀ դրամով, ներառյալ ԱԱՀ:
Միացման արագությունը` 9.6կբ/վ – 56կբ/վ
Ծանոթություն. Dial-up Ինտերնետ ծառայությունից օգտվելիս կիրառվում է նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007թ. օգոստոսի 24-ի թիվ 340Ն որոշմամբ հաստատված ինտերնետ հասանելիության համար հեռախոսագծի օգտագործման րոպեավարձի սակագինը և տրամադրվող անվճար չափաքանակները ըստ բաժանորդի կողմից ընտրված գնային տարբերակի: Ծառայությունից օգտվելիս տևողությունը հաշվարկվում է վարկյաններով:

Ակտիվացում

Dial-up միացում և կարգավորում
Dial-up ծառայության միջոցով Ինտերնետին միանալու համար ձեզ անհրաժեշտ է հաամկարգիչ, համակարգչին միացված մոդեմ և հեռախոսագիծ:
Ինտերնետին միանալու համար օգտագործվում է 8888 հեռախոսահամարը:

Ծառայությունից առաջին անգամ օգտվելու դեպքում անհրաժեշտ է կատարել հետևյալ կարգավորումները համակարգչի վրա.

• Start -> Control panel -> Network connections -> New Connection
• սեղմեք Next, ընտրեք " Connect to the Internet"
• սեղմեք Next, ընտրեք "Set up my connection manually"
• սեղմեք Next, ընտրեք "Connect using a dial-up modem"
• սեղմեք Next, նշեք ISP Name դաշտում beeline
• սեղմեք Next, նշեք "Phone number" դաշտում 8888
• սեղմեք Next, նշեք "Username" և "Internet password" դաշտերում internet (փոքրատառերով)
• սեղմեք Finish

Dial-up Ինտերնետ ծառայությունից կրկին օգտվելիս անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.

• Բացել համակարգչի վրա. Start-->Control panel-->Network connections--> beeline
• Username և Internet password դաշտերում նշել internet (փոքրատառերով) և սեղմել Connect
• Սպասել ինտերնետի հետ հաջողակ միացման մասին հաղորդագրությանը:

Անջատում

8888 հեռախոսահամարի արգելափակում


Դուք կարող եք ինքնուրույն արգելափակել 8888 հեռախոսահամարի ելքային կապը Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվելու ընթացքում անցանկալի զանգերից խուսափելու համար: Անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.

Ստեղնային հեռախոսների համար Սկավառակային հեռախոսների համար
Արգելափակում` *33*abcd*03# Արգելափակում` 133abcd03
Արգելաբացում` #33*abcd# Արգելաբացում` 134abcd
Կոդը փոփոխելու համար հավաքեք
*99*abcd*ABCD#
Կոդը փոփոխելու համար հավաքեք
199abcdABCD

abcd դա որևէ քառանիշ կոդ է: Առաջին անգամ արգելափակման դեպքում այդ կոդը համապատասխանում է բաժանորդի հեռախոսահամարի վերջին չորս նիշերին:
ABCD նոր կոդն է` ցանկացած քառանիշ թիվ:

Տվյալ դեպքում կարգելափակվի նաև միջազգային, ԱՊՀ երկրներ, միջքաղաքային և ավելացված արժեքով 900 ծառայություններ ուղղված ելքային զանգեր կատարելու հնարավորությունը:

Միջազգային զանգերի արգելափակում

Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվելու ընթացքում միջազգային (բաժանորդի կամքից անկախ) անցանկալի զանգերից խուսափելու համար Beeline-ը առաջարկում է բոլոր բաժանորդներին արգելափակել միջազգային և ԱՊՀ երկրներ ելից զանգերի հնարավորությունը, օգտվելով հետևյալ կարգից.

Ստեղնային հեռախոսների համար Սկավառակային հեռախոսների համար
Արգելափակում` *33*abcd*02# Արգելափակում` 133abcd02
Արգելաբացում` #33*abcd# Արգելաբացում` 134abcd
Կոդը փոփոխելու համար հավաքեք
*99*abcd*ABCD#
Կոդը փոփոխելու համար հավաքեք
199abcdABCD

abcd արգելափակման համար հավաքված քառանիշ կոդն է: Առաջին անգամ արգելափակման դեպքում այդ կոդը համապատասխանում է բաժանորդի հեռախոսահամարի վերջին չորս նիշերին:
ABCD նոր կոդն է` ցանկացած քառանիշ թիվ:

Ունե՞ք հարցեր:

Եթե ունեք հարցեր, զանգահարեք 100,  08000 0109 անվճար համարների:
Կամ ուղարկեք Էլեկտրոնային փոստ` customer_care@beeline.am հասցեով:
Արձագանքման ժամկետը մեկ աշխատանքային օր:
Ծառայության վերականգման համար անհրաժեշտ ժամանակահատվածը (վթարի դեպքում)` 24 ժամ: