Սակագնային փաթեթ

Hi-Line Max  

Ինտերնետ  հեռախոսային գծով

Ֆիքս. Ինտերնետի մաքսիմալ արագություն 5 500 դրամ/ամիս

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

Ֆիքսված ինտերնետը տրամադրվում է ըստ տվյալ տարածքի առավելագույն արագության:

1. HiLine_Max ծառայության մատուցման համար Բաժանորդի հետ կնքվում է անժամկետ պայմանագիր:
2. Բաժանորդի ցանկությամբ տրամադրվում է օգտագործման Wi-Fi մոդեմ՝ 13 ամիս ժամկետով՝ սկսած ֆիքսված ինտերնետ ծառայության մատուցման պայմանագրի կնքման պահից: 13 ամիս ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը խզելու դեպքում Բաժանորդը պարտավոր է հետ վերադարձնել WiFi մոդեմը կամ վճարել մոդեմի վաճառքի գինը՝ 4000 դրամ` ներառյալ ԱԱՀ: Բաժանորդի կողմից պայմանագիրը կնքման ամսաթվից 13 ամիսների ընթացքում լուծելու դեպքում բաժանորդից գանձվում է Hi-Line ծառայության պայմանագրում նշված WiFi ADSL մոդեմի ամբողջ արժեքը:
3. Ծառայությունը հասանելի է ֆիզիկական անձ հանդիսացող ինչպես գործող, այնպես էլ նոր բաժանորդներին, ինչպես նաև ֆիզիկական անձ հանդիսացող "Իմ Կազմակերպությունը" ծառայության բաժանորդներին, բացառությամբ Hi-Line ծառայության հետ մեկտեղ պլանշետի տրամադրման պայմանագիր կնքած բաժանորդների, որոնց պայմանագրային պարտավորությունները դեռ չեն ավարտվել:

Արագության տատանումը մինչև ինտերնետ ցանցին միացման կետ` Բաժանորդի բնակարանում/գրասենյակում հեռախոսագծի որակից/երկարությունից կախված կարող է հասնել 10% (Up/Down):