Ծառայություն

Հաշվի ստուգում

                 
Զանգի արժեքը 0 դրամ

Զանգահարե՛ք 115 հեռախոսահամարին ֆիքսված և բջջային հեռախոսակապից և տեղեկացե՛ք նախորդ ամսվա ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների դիմաց պարտքի գումարի վերաբերյալ:

Զանգ 115 համարին ք. Երևանում՝ Հավաքե՛ք 115 կարճ համարը և հետևելով ինքնապատասխանիչի հրահանգներին` մուտքագրե՛ք Ձեր վեցանիշ հեռախոսահամարը, որից հետո ձայնային հաղորդագրությունը կտեղեկացնի պարտքի գումարի վերաբերյալ:

Զանգ 115 համարին Հայաստանի մարզերում՝ Հավաքե՛ք 115 կարճ համարը և հետևելով ինքնապատասխանիչի հրահանգներին` մուտքագրե՛ք Ձեր ութանիշ հեռախոսահամարը՝ մարզային կոդ + հեռախոսահամար, առանց 0-ի հավաքման, որից հետո ձայնային հաղորդագրությունը կտեղեկացնի պարտքի գումարի վերաբերյալ:
Պարտքի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք ստանալ 3 լեզուներով` հայերեն, ռուսերեն և անգլերեն:
Ֆիքսված հեռախոսահամարից 115 կարճ համարին զանգերն անվճար են:
Բջջային հեռախոսահամարից 115 կարճ համարին զանգերն անվճար են՝ սկսած 17.03.2017թ-ից:
Նախորդ ամսվա ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների դիմաց պարտքի գումարի վերաբերյալ տեղեկատվությունը բաժանորդները կարող են ստանալ յուրաքանչյուր ամսվա 3-րդ օրից սկսած: