Ծառայություն

Զանգի
վերահասցեավորում

                 
Ակտիվացում 0 դրամ

Օգտագործելով զանգի վերահասցեավորում ծառայությունը Դուք կարող եք վերահասցեավորել մուտքային զանգերն այն հեռախոսահամարին, որտեղ գտնվում եք:
Ծառայության ակտիվացումն անվճար է:
Վերահասցեավորումը լինում է երեք տեսակի:
• Զանգի անմիջապես վերահասցեավորում
• Զանգի վերահասցեավորում գծի զբաղվածության դեպքում
• Զանգի վերահասցեավորում չպատասխանելու դեպքում
Զանգի անմիջապես վերահասցեավորում
Բոլոր մուտքային զանգերի անմիջապես վերահասցեավորում նախընտրած հեռախոսահամարին:
Ակտիվացում
ստեղնային հեռախոսների համար` սեղմեք *21* [հեռախոսահամարը] #
սկավառակային հեռախոսների համար` սեղմեք 121 [հեռախոսահամարը]
Ապաակտիվացում
ստեղնային հեռախոսների համար` սեղմեք #21#
սկավառակային հեռախոսների համար` սեղմեք 122
Զանգի վերահասցեավորում գծի զբաղվածության դեպքում
Բոլոր մուտքային զանգերի վերահասցեավորում նախընտրած հեռախոսահամարին միայն այն դեպքում, երբ գիծը զբաղված է:
Ակտիվացում
ստեղնային հեռախոսների համար` սեղմեք *67* [հեռախոսահամարը] #
սկավառակային հեռախոսների համար` սեղմեք 167 [հեռախոսահամարը]
Ապաակտիվացում
ստեղնային հեռախոսների համար` սեղմեք #67#
սկավառակային հեռախոսների համար` սեղմեք 168
Զանգի վերահասցեավորում չպատասխանելու դեպքում
Բոլոր մուտքային զանգերի վերահասցեավորում նախընտրած հեռախոսահամարին միայն այն դեպքում, երբ բաժանորդը չի պատասխանում առաջին 4 հեռախոսազանգերին:
Ակտիվացում
ստեղնային հեռախոսների համար` սեղմեք *61* [հեռախոսահամարը] #
սկավառակային հեռախոսների համար` սեղմեք 161 [հեռախոսահամարը]
Ապաակտիվացում
ստեղնային հեռախոսների համար` սեղմեք #61#
սկավառակային հեռախոսների համար` սեղմեք 162
Եթե ունեք հարցեր, զանգահարեք 100 անվճար համարին:
Վերահասցեավորված զանգը տարիֆիկացվում է համաձայն սակագնային փաթեթի: