Ծառայություն

Զանգի սպասում

                 
Ակտիվացում 0 դրամ

Միացնելով այս ծառայությունը` Դուք բաց չեք թողնի կարևոր ոչ մի զանգ, եթե անգամ այն հնչի խոսակցության ժամանակ: Բնորոշ տոնային ազդանշանը կտեղեկացնի երկրորդ զանգի մուտքի մասին: Դուք կարող եք ընտրել, թե ում հետ խոսել առաջին հերթին և խոսել զրուցակիցներից յուրաքանչյուրի հետ հերթականությամբ: «Զանգի սպասում» ծառայությունը բաժանորդին հնարավորություն է տալիս հեռախոսային խոսակցության ժամանակ ուրիշ զանգ ընդունել: Եթե հեռախոսային խոսակցության ժամանակ բաժանորդին զանգահարի ևս մեկ զրուցակից` կհնչի բնորոշ տոնային ազդանշան:
Ծառայությունը տրամադրվում է անվճար:

Ակտիվացում
ստեղնային հեռախոսների համար` սեղմեք *43#
սկավառակային հեռախոսների համար` սեղմեք 143
Ապաակտիվացում
ստեղնային հեռախոսների համար` սեղմեք #43#
սկավառակային հեռախոսների համար` սեղմեք 144

Զանգի սպասումը լինում է երեք տեսակի`
• շարունակել խոսակցությունը` չընդունելով նոր զանգ
• երկրորդ զանգի ընդունում` ընդհատելով ընթացիկ խոսակցությունը
• խոսակցությունը վարել երկու զանգահարողների հետ հաջորդաբար

Շարունակել խոսակցությունը` չընդունելով նոր զանգ
Երկրորդ զանգի երկրորդ ազդանշանից հետո
ստեղնային հեռախոսների համար` կարճատև սեղմեք «անջատում» (Flash) կոճակը, ապա սեղմեք 0
սկավառակային հեռախոսների համար`կարճատև սեղմեք անջատման լծակը և հավաքեք 0
Այդ դեպքում երկրորդ զանգ կատարողը լսում է զբաղվածության ազդանշանը:
Երկրորդ զանգի ընդունում` ընդհատելով ընթացիկ խոսակցությունը
Երկրորդ զանգի երկրորդ ազդանշանից հետո
ստեղնային հեռախոսների համար` կարճատև սեղմեք «անջատում» (Flash) կոճակը, ապա սեղմեք 1
սկավառակային հեռախոսների համար` կարճատև սեղմեք անջատման լծակը և հավաքեք 1
Այդ դեպքում միանում է երկրորդ զանգողը, և ավտոմատ ընդհատվում է նախորդը:
Խոսակցությունը վարել երկու զանգահարողների հետ հաջորդաբար
Երկրորդ զանգի երկրորդ ազդանշանից հետո
ստեղնային հեռախոսների համար` կարճատև սեղմեք «անջատում» (Flash) կոճակը, ապա սեղմեք 2
սկավառակային հեռախոսների համար` կարճատև սեղմեք անջատման լծակը և հավաքեք 0
Մեկ զանգողից մյուսին անցնելու համար նորից սեղմեք «անջատում» կոճակը և հավաքեք 2 թիվը:
Բաժանորդներից մեկի հետ խոսակցության ավարտի դեպքում սեղմեք «անջատում» (Flash) կոճակը, ապա սեղմեք 1 թիվը և շարունակեք խոսակցությունը մյուս բաժանորդի հետ:
Եթե ունեք հարցեր, զանգահարեք 100 անվճար համարին: