Ծառայություն

Ելքային զանգերի
արգելափակում 

                 
Ակտիվացում 0 դրամ

Այս ծառայության օգնությամբ Դուք կարող եք արգելափակել բոլոր ելքային զանգերը: Ծառայությունը տրամադրվում է անվճար:
Ծառայությունից օգտվելու համար ընտրեք որևէ քառանիշ թիվ (կոդ)` abcd:
Առաջին անգամ արգելափակման դեպքում այդ կոդը Ձեր հեռախոսահամարի վերջին չորս նիշերն են:Արգելափակման համար մուտքագրեք abcd կոդը և արգելափակվող ներքոհիշյալ ուղղություններից AC (01,02,03,04,05,06) որևէ մեկը.

• 01 – արգելափակում է միջազգային ելքային զանգերը (00) և ավելացած արժեքով ծառայություններ (090) ուղղված ելքային զանգերը,
• 02 – արգելափակում է միջազգային (00), Վրաստան, ԱՊՀ և Բալթյան երկրներ և ավելացած արժեքով ծառայություններ (090) և «Հայերի աշխարհ» (*88*, 88) ուղղված ելքային զանգերը,
• 03 – արգելափակում է միջազգային (00), Վրաստան, ԱՊՀ և Բալթյան երկրներ , «Հայերի աշխարհ» (*88*, 88), ՀՀ և ԼՂՀ տարածքի այլ օպերատորների ֆիքսված ցանցեր (01, 02, 03, 060, 047), ՀՀ և ԼՂՀ տարածքի օպերատորների բջջային ցանցեր (Viva Cell, Orange, K-Telecom), «Dial-up Internet Beeline» (8888) և ավելացած արժեքով ծառայություններ (090) ուղղված ելքային զանգերը,
• 04 –արգելափակում է միջազգային, ԱՊՀ երկրներ, «Հայերի աշխարհ» (*88*, 88), ՀՀ և ԼՂՀ տարածքի այլ օպերատորների ֆիքսված ցանցեր (01, 02, 03, 060, 047), ՀՀ և ԼՂՀ տարածքի օպերատորների բջջային ցանցեր (Beeline, Viva Cell, Orange, K-Telecom), «Dial-up Internet Beeline» (8888) և ավելացած արժեքով ծառայություններ (090) ուղղված ելքային զանգերը,
• 05 –արգելափակում է ելից զանգերը ամբողջությամբ` բացառությամբ հատուկ համարներին կատարվող զանգերի:
• 06 - ֆիքսված ցանցի բաժանորդներին (բացառությամբ Գյումրի Ստեփանավան և Ախուրյան քաղաքների, Վայքի, Գորիսի գյուղերի բաժանորդների և CDMA բաժանորդների) թույլատրում է ելքային զանգերը դեպի ՀՀ, ԼՂՀ օպերատորների ֆիքսված ցանցեր (010, 011, 02,03, 047, 060xx) և արգելափակում է ելքային զանգերը մյուս ուղղություններով (ելքային միջազգային զանգեր (00;*88*, 88), ելքային զանգերը դեպի ՀՀ, ԼՂՀ բջջային օպերատորների ցանցեր, «Dial-up Internet Beeline» (8888), և ավելացած արժեքով ծառայություններ (090))

Ելքային զանգերի արգելափակում

Ակտիվացում
ստեղնային հեռախոսների համար` սեղմեք *33*abcd*AC#
սկավառակային հեռախոսների համար` սեղմեք 133abcd AC
Ապաակտիվացում
ստեղնային հեռախոսների համար` սեղմեք #33*abcd#
սկավառակային հեռախոսների համար` սեղմեք 134abcd
abcd-ն քառանիշ կոդն է
AC-ն արգելափակվող ուղղությունն է` 01-ից 05

Գաղտնաբառի/կոդի/ փոփոխում (անվճար)
Եթե Դուք կասկածում եք, որ Ձեր ելքային զանգերի արգելափակման կոդը հայտնի է նաև ուրիշներին, հոգ չէ:
Դուք կարող եք հեշտությամբ փոխել այն հետևյալ կերպ.
Ակտիվացում
ստեղնային հեռախոսների համար` սեղմեք *99*abcd*ABCD#
սկավառակային հեռախոսների համար` սեղմեք 199abcd ABCD
abcd-ն հին կոդն է
ABCD-ն նոր կոդն է` ցանկացած քառանիշ թիվ
Եթե ունեք հարցեր, զանգահարեք 100 անվճար համարին: