Ծառայություն

Հաշվի վերծանում

                 
Վերծանում էլ. փոստով 0 դրամ

Ինչ համարներ են հավաքվել ձեր հեռախոսից, և ինչպես են ծախսվել ձեր միջոցները` դուք կարող եք իմանալ հաշվի մանրամասնումից` վերծանումից1: Հաշվի վերծանումը ֆիզիկական անձանց տրամադրվում է քաղաքային հեռախոսահամարի տիրոջ կամ նրա վստահված անձի (նոտարի կողմից հաստատված լիազորագրով) կողմից տրված գրավոր դիմումի2 հիման վրա Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակ3 կատարած այցի ժամանակ:
Եթե բաժանորդը ֆիզիկական անձ է`
• ներկայացնում է անձնագիր
• ներկայացնում է նոտարի կողմից հաստատված լիազորագիր (եթե դիմողը հեռախոսահամարի տերը չէ)
• կարող է ստանալ վերծանումը` ներկայացնելով իր անձնագիրը, բաժանորդի կողմից գրված լիազորագիր, առանց նոտարական վավերացման, և բաժանորդի անձնագրի պատճենը (եթե դիմողը բաժանորդ չի հանդիսանում, սակայն գրանցված է այն հասցեով, որտեղ գործում է հեռախոսահամարը)
• ներկայացնում է հայտ հաշվի վերծանման ստացման համար
• վճարում է ծառայության տրամադրման արժեքը:

Ի՞նչ արժե
Ֆիքսված հեռախոսակապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար

Ելքային զանգերի վերծանում (յուրաքանչյուր 1 էջ վերծանման համար)5 10 դրամ
Հաշվի վերծանում (էլեկտրոնային փոստով) 0 դրամ

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:
• 1Հաշվի վերծանումը ֆինանսական փաստաթուղթ չի հանդիսանում և պատասխանատու անձի ստորագրությամբ ու կազմակերպության կնիքով չի վավերացվում, քանի որ այն նախատեսված չէ հարկային կամ այլ վերահսկող մարմիններ ներկայացնելու համար, այն միայն տեղեկատվական բնույթ է կրում:
• 2 Իրավաբանական անձի դիմումը պետք է ամփոփի այն հեռախոսահամարը, որի համար խնդրվում է հաշվի վերծանումը և այն պետք է վավերացված լինի կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ ու կնիքով:
• 3 Հաշվի վերծանման տրամադրման պայմանների, ծառայության արժեքի, ինչպես նաև ընթացակարգի տևողության և կարգի մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրվում է բաժանորդների սպասարկման կենտրոնում:
• 4 Մեկ թերթի սակագին միայն դեպի տեղական քաղաքային համարների կատարված զանգերի համար: Մյուս ուղղություններով` տրամադրվում է անվճար:
• 5Ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների համար
- վերծանումը տրվում է ընթացիկ ամսին նախորդող ամսից սկսած`1 ամիս համարվում է 1 օրացուցային ամիս:
- Ելքային զանգերի վերծանումը տրվում է մինչև 5 տարի ժամանակահատվածի սահմանափակմամբ հաշվված դիմումի ընդունման պահից: