Ծառայություն

Ունիվերսալ
վճարում

                 

Ունիվերսալ վճարում` հեշտ միջոց լիցքավորելու Ձեր հաշիվը: Պարզապես գնեք ցանկացած նոմինալի լիցքավորման քարտ և ակտիվացրեք այն:
Վճարման ունիվերսալ քարտով դուք կարող եք վճարել ոչ միայն ֆիքսված կապի ծառայությունները, այլև` բջջային կապի: Հաշվի լիցքավորումը հասանալի է նաև ռոումինգում:
Վճարման ունիվերսալ քարտերով կարող են օգտվել Beeline ֆիքսված և բջջային ցանցերի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բոլոր բաժանորդները:
Լիցքավորման քարտերի նոմինալներն են` 1000, 2500, 5000, 10000, 20000 դրամ: Ծառայության համար օգտագործվում են վաճառքում գտնվող բոլոր Beeline լիցքավորման քարտերը:
Սեփական հեռախոսահամարի լիցքավորում Բջջային կապ
Ձեր բջջային հեռախոսահամարից հավաքեք
*101*(քարտի 16 նիշանոց կոդ)#
կամ զանգահարեք 0696 համարին և ակտիվացրեք վճարման քարտը:
Ֆիքսված կապ
Զանգահարեք 08000-0696 համարին և ակտիվացրեք վճարման քարտը:
Այլ հեռախոսահամարի լիցքավորում
Բջջային կապ
Ձեր բջջային հեռախոսահամարից հավաքեք *101* (քարտի 16 նիշանոց կոդ) * (հեռախոսահամարը `9 նիշ) # կամ զանգահարեք 08000-0696 համարին և ակտիվացրեք վճարման քարտը:
Ֆիքսված կապ
Զանգահարեք 08000-0696 համարին և ակտիվացրեք վճարման քարտը, նշելով հեռախոսահամարը, որի հաշիվը ցանկանում եք լիցքավորել:
Հեռախոսահամարը պետք է մուտքագրվի 9 նիշ ֆորմատով. 0[կոդ][հեռախոսահամար:
Կայքում դուք կգտնեք Հայաստանի մարզերի կոդերի ցանկը:

Օրինակներ`

• եթե դուք լիցքավորում եք բջջային հեռախոսահամր, ապա համարը մուտքագրվում է 091xxxxxx, 096xxxxxx կամ 099xxxxxx:
• եթե դուք լիցքավորում եք ք. Երևանի Beeline ֆիքսված ցանցի հեռախոսահամարը, ապա համարը մուտքագրվում է 010xxxxxx:
• եթե դուք լիցքավորում եք Հայաստանի որևէ այլ քաղաքի կամ գյուղի Beeline ֆիքսված ցանցի հեռախոսահամար (օրինակ Զովունի գյուղի), ապա համարը մուտքագրվում է 022452xxx:

Ռոումինգի ժամանակ
Ռոումինգում գտնվելիս դուք նույնպես կարող եք լիցքավորել ինչպես սեփական ակնպես Beeline ցանցի այլ հեռախոսահամար զանգահարելով` +374080000696 կամ հավաքելով ձեր բջջային հեռախոսից
*101* [քարտի 16 նիշանոց կոդը] * [հեռախոսահամարը` 9 նիշ ֆորմատով] # հրահանգը:
Այլ ցանցերի բաժանորդներին
Այլ բջջային կամ ֆիքսված ցանցերի բաժանորդները (ներառյալ միջազգային), կարող են լիցքավորել «Beeline» ֆիքսված և բջջային ցանցերի բաժանորդների հաշիվները զանգահարելով` +37480000696** կամ 080000696:
**Զանգերը +37480000696 համարին այլ հեռախոսային ցանցերից վճարվում են համապատասխան Օպերատորի սակագներով:
Կարևոր է. «Ունիվերսալ վճարում» ծառայությունից օգտվելու դեպքում, բաժանորդն ինքն է կրում պատասխանատվություն մուտքագրված ոչ ճշգրիտ տվյալների համար /մասնավորապես` ոչ ճշգրիտ մուքագրված հեռախոսահամար, փոխանցվող սխալ հավաքված գումար /:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն չի կրում պատասխանատվություն բաժանորդի սխալի հետևանքով կատարված փոխանցումների համար: