Ծառայությունների փաթեթ

«Երեքը մեկում 10»

Ֆիքսված Ինտերնետ և հեռախոսակապ

Ֆիքսված Ինտերնետ 10 Մբիթ/վրկ
Դեպի Beeline ֆիքսված ցանց 180 րոպե
Հեռուստատեսություն 62 ալիք

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:
Ծառայությունների փաթեթին միանալու համար անհրաժեշտ է այցելել մոտակա Beeline Վաճառքի և Սպասարկման գրասենյակը:
"Երեքը մեկում" ծառայությունների փաթեթը գործում է միայն ֆիզիկական անձանց համար:
Սույն առաջարկի շրջանակներում բոլոր ծառայությունները պետք է գրանցվեն նույն բաժանորդի անունով
Բաժանորդը չի կարող իր անվամբ կնքել մեկից ավել պայմանագիր "Երեքը մեկում"ծառայությունների փաթեթից օգտվելու
* Ակցիայի շրջանակներում ներկայացված սակագները գործում են մինչև օգոստոսի 31-ը ներառյալ միանալու դեպքում
Ֆիքսված ինտերնետ
Hi-Line Ինտերնետ ծառայության համար օգտագործման կարող է տրամադրվել Wi-Fi մոդեմը 13 ամիս ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում: Պայմանագիրը մինչև 13 ամիսը լրանալը խզելու դեպքում բաժանորդը պարտավոր է վճարել մոդեմի արժեքը՝ 18000 դրամ(ներառյալ ԱԱՀ): Պայմանագիրը 13 ամիսը լրանալուց հետո խզելու ժամանակ Բաժանորդը պարտավոր է հետ վերադարձնել WiFi մոդեմը կամ վճարել մոդեմի վաճառքի գինը՝ 4000 դրամ ներառյալ ԱԱՀ:
Beeline Ինտերնետ ծառայության համար օգտագործման կարող է տրամադրվել Wi-Fi ռոուտեր 13 ամիս ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում: Պայմանագիրը մինչև 13 ամիսը լրանալը խզելու դեպքում բաժանորդը պարտավոր է վճարել մոդեմի արժեքը՝ 12000 դրամ(ներառյալ ԱԱՀ): Պայմանագիրը 13 ամիսը լրանալուց հետո խզելու ժամանակ Բաժանորդը պարտավոր է հետ վերադարձնել WiFi մոդեմը կամ վճարել մոդեմի վաճառքի գինը՝ 4000 դրամ ներառյալ ԱԱՀ:
Hi-Line և Beeline Ինտերնետ ծառայությունների բաժանորդները կարող են անցում կատարել "Երեքը մեկում" ծառայությունների փաթեթին՝ վճարելով նախկինում օգտագործման տրամադրված մոդեմի արժեքը` մինչև 13 ամիս ժամկետը փոխելու դեպքում համապատասխանաբար18000 դրամ (ներառյալ ԱԱՀ) և 12000 դրամ (ներառյալ ԱԱՀ), 13 ամսից հետո անցում կատարելու դեպքում՝ 4000 դրամ (ներառյալ ԱԱՀ):
Ինտերակտիվ հեռուստատեսության ծառայություն
"Երեքը մեկում" ծառայությունների փաթեթը մատուցվում է “Քրոսս Հիթեք՛՛ ՍՊԸ հետ համատեղ:
Բաժանորդի հետ կնքվում է տարեկան պայմանագիր
Բաժանորդին տրվում է միաժամանակ 3 սարքից օգտվելու հնարավորություն՝ հեռուստացույց, պլանշետ, սմարթֆոն
Հավելյալ ծառայություններ
1. Electronic Program Guide (EPG) Հաղորդումների էլեկտրոնային ցանկում (EPG) ներկայացված են հեռուստաալիքների ծրագրերը: Այստեղ Դուքկարող եք ծանոթանալ հաղորդումների նկարագրությանը, տեղեկանալ հաղորդումների տևողության, սկսվելու և ավարտվելու ժամերի մասին:
2. Catch-Up TV Դուք կարող եք դիտել մինչև 48 ժամ առաջ թողարկված հաղորդումները, լրատվական նախագծերը,սերիալները և ֆիլմերը: Catch-Up-ի հնարավորությունը հասանելի է անմիջապես Հաղորդումների Էլեկտրոնային Ցանկից: Ընտրեք հաղորդումը ևդիտեք այն Ձեր նախընտրած ժամանակ:
3. Pause/Restart Live TV Դադար և Ետ/Առաջ հրահանգների միջոցով Դուք կարող եք կառավարել հեռուստաալիքների ուղիղ եթերը, ինչպես նաևվերականգնել ուղիղ եթերում ընթացող հաղորդման կամ ֆիլմի բաց թողնված հատվածը և դիտել նախընտրած հաղորդումը կամ ֆիլմը սկզբից:
4. Recording CTV-ի բաժանորդները հնարավորություն ունեն ձայնագրելու ուղիղ եթերում ընթացող, ինչպես նաև հաջորդիվ ցուցադրվողհաղորդումները, պահելու դրանք CTV հեռուստատեսային համակարգի անձնական տեսադարանում և դիտելու ավելի ուշ՝ նախընտրած ժամանակ:
5. Video on Demand (VoD) CTV ծառայության շրջանակում բոլոր բաժանորդներին հասանելի է հարուստ տեադարան, որտեղ ներկայացված ենֆիլմեր, մուլտֆիլմեր, թատերական ներկայացումներ, համերգներ և երաժշտական տեսահոլովակներ: CTV-ի տեսադարանում հասանելի է նաևMEGOGO.NET օնլայն կինոթատրոնի բոլոր ֆիլմերը:
6. Parental Control Ծնողական վերահսկողություն, որը հնարավորություն է տալիս հեռուստաալիքների կամ հաղորդումների համար կիրառելուտարիքային սահմանափակումներ, ինչպես նաև ստեղծելու լրացուցիչ օգտագործողներ և կառավարելու վերջիններիս հասանելի կոնտենտը:
7. Socials Ցանկության դեպքում Դուք կարող եք անմիջապես CTV հեռուստատեսային համակարգից մեկնաբանություններ թողնել տարբերսոցիալական ցանցերում և ընկերների հետ կիսվել հաղորդման կամ ֆիլմի մասին տպավորություններով:
8. Follow me Դուք կարող եք հաղորդումը սմարթֆոնով կամ պլանշետով դիտելու ժամանակ «փոխանցել» այն հեռուստացույցին և շարունակելհաղորդման դիտումը հեռուստացույցով:
9. Search Որոնման հնարավորություն, որն օգնում է արագ գտնել հետաքրքրող հեռուստաալիքը, հաղորդումը կամ ֆիլմը: Որոնումը կարելի էկատարել 3 լեզվով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: