Ծառայությունների փաթեթ

«Երկվորյակներ»

Ֆիքսված և շարժական Ինտերնետ

Ֆիքսված Ինտերնետ 10 Մբիթ/վրկ
Շարժական Ինտերնետ 512 Կբիթ/վրկ

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:
Պայմաններ`

1. Շարժական Ինտերնետ ծառայությունը նախատեսված է բջջային հեռախոսահամարին միացնելու համար: Ծառայությունը հասանելի է հետվճարային հաշվարկման համակարգի բոլոր գործող (վաճառքում առկա) սակագնային փաթեթների բաժանորդներին՝բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ», «Ստեպ», «Infinity 512» , «Infinity 1024» և «Drive» ՍՓ-ների բաժանորդներին:
2. Beeline Ինտերնետ ծառայության համար օգտագործման կարող է տրամադրվել Wi-Fi ռոուտեր 13 ամիս ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում: Պայմանագիրը մինչև 13 ամիսը լրանալը խզելու դեպքում բաժանորդը պարտավոր է վճարել մոդեմի արժեքը՝ 12000 դրամ (ներառյալ ԱԱՀ): Պայմանագիրը 13 ամիսը լրանալուց հետո խզելու ժամանակ Բաժանորդը պարտավոր է հետ վերադարձնել WiFi մոդեմը կամ վճարել մոդեմի վաճառքի գինը՝ 4000 դրամ ներառյալ ԱԱՀ:
3. Hi-Line և Beeline Ինտերնետ ծառայությունների բաժանորդները կարող են անցում կատարել «Երկվորյակներ» ծառայությունների փաթեթին՝ վճարելով նախկինում օգտագործման տրամադրված մոդեմի արժեքը` մինչև 13 ամիս ժամկետը փոխելու դեպքում համապատասխանաբար 18000 դրամ (ներառյալ ԱԱՀ) և 12000 դրամ (ներառյալ ԱԱՀ), 13 ամսից հետո անցում կատարելու դեպքում՝ 4000 դրամ (ներառյալ ԱԱՀ):
4. Փաթեթում ներառված ծառայությունների վճարման ժամկետն է մինչև հաշիվը ներկայացված ամսվա վերջին օրը (շարժական և ֆիքսված ինտերետի, ինչպես նաև բջջային հեռախոսահամարի):
5. «Երկվորյակներ» ծառայությունների փաթեթում ներառված ծառայություններից որևիցե մեկի դիմաց սահմանված կարգով վճարում չկատարելու դեպքում ժամանակավորապես կասեցվում է ծառայությունների մատուցումը:
6. Առաջարկը հասանելի է միայն ֆիզիկական անձանց:
7. Բաժանորդի հետ կնքվում է անժամկետ պայմանագիր:
8. Ծառայությունը հնարավոր է ակտիվացնել/ապաակտիվացնել միայն վաճառքի և սպասարկման գրասենյակներում: