Քարտֆոնային կապ

                                                 

Հանրապետության բոլոր Beeline քարտֆոններից դեպի Beeline ֆիքսված ցանցի բոլոր հեռախոսահամարներին անվճար զանգեր կարելի է իրականացնել ինչպես քարտով, այնպես էլ առանց քարտի: Անվճար դեպի Beeline ֆիքսված ցանց զանգահարելու համար հեռախոսահամարից առաջ անհրաժեշտ է հավաքել 9, այնուհետ քաղաքի/մարզի կոդը, մի քանի վայրկյան դադարից հետո հավաքել հեռախոսահամարը: Օրինակ`
դեպի Երևան անվճար զանգահարելու համար հավաքեք` 9 010 хххххх
դեպի Մարզեր անվճար զանգահարելու համար հավաքեք` 9 0XXX ххххх
Ուշադրություն. քարտով զանգահարելիս զանգը կտարիֆիկացվի հեռախոսահամարից առաջ 9-ը չհավաքելու դեպքում: Տեղական զանգի տարիֆիկացման դեպքում մեկ րոպեի սակագինն է 20 դրամ ներառյալ ԱԱՀ: Բջջային և միջազգային զանգերի սակագները նույնն են, ինչ որ ֆիքսված հեռահոսակապի սակագներն են և զետեղված են մեր կայքի համապատասխան բաժիններում: Քարտֆոնային հեռախոսները աշխատում են չորս տիպի հեռախոսային քարտերի միջոցով`

Հեռախոսային քարտի նոմինալ  Սակագին
Հեռախոսային քարտ` 50 միավոր 960 դր.
Հեռախոսային քարտ` 100 միավոր 1 920 դր.
Հեռախոսային քարտ` 300 միավոր 5 760 դր.
Հեռախոսային քարտ` 500 միավոր 9 600 դր.

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ: Տարիֆիկացումն իրականացվում է ըստ վայրկյանների` սկսած 1-ին վայրկյանից: Անվճար կանչեր Ուշադրություն դարձրեք, որ հետևյալ ծառայություններ կարող եք զանգահարել անվճար, առանց հեռախոսային քարտի:

Ծառայություն Համար
Հրշեջ ծառայություն 101
Ոստիկանություն 102
Շտապ օգնություն 103
Գազի վթարային ծառայություն 104
Փրկարար ծառայություն 112
Ձայնային կամուրջ 8000