Թողնել միացման հայտ
Ստուգել
100 Մբիթ/վրկ
հասանելիությունը

Փաթեթ

Neo Max 5990 դր

Նոր ծառայությունների փաթեթ ընդլայնված հնարավորություններով

Ֆիքսված Ինտերնետի արագություն

Մինչև 50 Մբիթ/վրկ*

Բջջային Ինտերնետ

3 ԳԲ

Զանգեր բջջայինից դեպի ՀՀ և ՌԴ Beeline բջջ. ցանց

Անսահմանափակ**

SMS

150

BeeTV

20 ալիք

Լրացուցիչ քարտերը ներառում են՝

Անսահմանափակ զանգեր խմբի ներսում


100 ՄԲ բջջ. Ինտերնետ


10 BeeTV ալիք

Ամեն ամիս

*Մաքսիմալ արագությունը օպտիկական մալուխի միջոցով։ 

Հեռախոսային գծի միջոցով (ADSL) տրամադրվող Ինտերնետի մաքսիմալ արագությունը՝ 10 Մբիթ/վրկ։

Գերարագ Ինտերնետի հասանելիությունը Ձեր բնակավայրում կարող եք ստուգել այստեղ։ 

4 Yandex Հավելվածներ***

  • 0 ՄԲ ինտերնետի ծախս Yandex Taxi, Navigator, Disc, Music հավելվածներից օգտվելիս:
  • Հավելվածներն օգտագործելիս սակագնային փաթեթի ակտիվ ժամանակահատվածի ընթացքում փաթեթում ներառված Ինտերնետ մեգաբայթերը չեն սպառվում, և Ինտերնետը չի տարիֆիկացվում:
  • Yandex Disc հավելվածում Neo Max բաժանորդները կստանան 30ԳԲ ամպային տիրույթ:
  • Նախատեսված ԳԲ-երն ակտիվացնելու համար հարկավոր է ուղարկել հարցում *511# հրահանգով, որից հետո կստանաք ակտիվացման կոդ: Կոդը անհրաժեշտ է մուտքագրել հավելվածի մեջ՝ համապատասխան նախատեսված դաշտում:
  • Նեո Մաքս ծառայությունների փաթեթի բջջային Ինտերնետից 31-րդ օրը Yandex բոլոր 4 հավելվածներից օգտվելու դեպքում կգործի տարիֆիկացում ըստ սակագնային փաթեթի:
 
Հիմնական հեռախոսահամար
Զանգեր Beeline բջջային ցանցում (*ժամկետից հետո չվճարելու դեպքում) 15.9 դրամ
Զանգեր դեպի ՀՀ և ԼՂՀ բջջային և ֆիքսված ցանցեր

15.9 դրամ

SMS ՀՀ և ԼՂՀ բջջային ցանցեր (ժամկետից հետո չվճարելու դեպքում) 15.9 դրամ
SMS դեպի միջազգային ցանցեր 20 դրամ
MMS ՀՀ և ԼՂՀ բջջային ցանցեր 15.9 դրամ
MMS դեպի միջազգային ցանցեր 299 դրամ
MMS դեպի Beeline բջջային ցանց ԱՊՀ երկրներում 50 դրամ
Ինտերնետ (1 ՄԲ) (****ամսական ներառված շարժական Ինտերնետի սպառումից հետո) 5 դրամ
Շարժական ԻնտերնետԻնտերնետ (1 ՄԲ) (ժամկետից հետո չվճարելու դեպքում) 29 դրամ
Լրացուցիչ հեռախոսահամարներ
Զանգեր Beeline բջջային ցանց 15.9 դրամ
Զանգեր տեղական այլ ցանցեր 15.9 դրամ
SMS տեղական բոլոր ցանցեր 15.9 դրամ
Ինտերնետ (ՄԲ) 15.9 դրամ

Neo Max + 2 SIM

  • ****Եթե ինտերնետ փաթեթի սպառվելուն մնացել է մինչև 1 ՄԲ ծավալ, ապա միաժամանակ մեկից ավել ինտերնետ սեսսիա օգտագործելիս` փաթեթի մնացորդը կծախսվի միայն առաջին սեսիայի համար, իսկ զուգահեռ օգտագործվող մյուս սեսսիաների Ինտերնետի տարիֆիկացումը կկատարվի համաձայն Ձեր սակագնային փաթեթի պայմանների:
  • 1. Նոր և գործող բաժանորդները կարող են անցում կատարել “Neo Max” փաթեթին և ստանալ նվեր 2 sim քարտ բացարձակ անվճար:
  • 2.Լրացուցիչ քարտերի անվճար ծառայությունները տրամադրվում են 30 օր ժամկետով՝ հիմնական ծառայությունների փաթեթի ժամկետներին համապատասխան:
  • 3. 30 օր անց հիմնական փաթեթի դիմաց վճարում չկատարելու դեպքում լրացուցիչ քարտերի անվճար ծառայությունները դադարեցվում են:
  • 4. Տրամադրված անվճար մեգաբայթերը զրոյանում են և չեն փոխանցվում հաջորդ ամիս:
  • 5. Հիմնական փաթեթն ու լրացուցիչ քարտերը պետք է գրանցված լինեն միևնույն անձի անունով
  • 6. Հնարավոր է փոխարինել հիմնական և լրացուցիչ հեռախոսահամարները: Եթե լրացուցիչ հեռախոսահամարը փոխարինվել է արդեն գործող փաթեթի ընթացքում, ապա նոր հեռախոսահամարը ստանում է անվճար ծառայություններն ամբողջությամբ, սակայն կկարողանա օգտագործել հիմնական փաթեթի ժամկետի ավարտին մնացած օրերի ընթացքում:
  • 7. Հիմնական քարտի խզման դեպքում լրացուցիչ քարտերի փաթեթներն անջատվում են վերջնականապես և չեն վերականգնվում, սակայն կարող են շարունակվել օգտագործվել որպես կանխավճարային քարտ:

Զանգեր դեպի Ռուսաստան

**Անվճար րոպեները դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց կարող են օգտագործվել՝ զանգահարելով հետևյալ ֆորմատով: *88* 00 (երկրի կոդը) (միջազգային հեռախոսահամարը) (գործում է մինչև 30/04/2018) 

 

Ինտերնետ, որը չի՛ անջատվում

  • 1. Բոլոր գործող և նոր Neo Max բաժանորդները կարող են օգտվել ֆիքսված Ինտերնետից, նույնիսկ եթե չեն հասցրել վճարել փաթեթի դիմաց՝ ակտիվացումից 30 օր հետո:
  • 2.Neo Max ծառայությունների դիմաց փաթեթի ակտիվացումից 30 օր հետո չվճարելու դեպքում անվճար բջջային ծառայությունների գործողությունը կկասեցվի, սակայն ֆիքսված Ինտերնետը կշարունակի գործել 256 Կբիթ/վրկ արագությամբ՝ մինչև փաթեթի դիմաց վճարումը:
  • 3.Վճարումից հետո ֆիքսված Ինտերնետի նախկին արագությունը կվերականգնվի:
  • 4.Կասեցումից հետո 60 օրվա ընթացքում վճարում չկատարելու դեպքում ծառայությունների փաթեթը կխզվի՝ ներառյալ ֆիքսված Ինտերնետ ծառայությունը:
  • 5. Ծառայությունների փաթեթը վերականգնելու համար անհրաժեշտ է դիմել մոտակա Beeline գրասենյակ:
 

BeeTV բջջային հեռուստատեսությունը գործում է առանց ինտերնետի մեգաբայթերը սպառելու և հասանելի է հանրապետության ողջ տարածքում:

  • 1.Նոր կամ Beeline այլ սակագնային փաթեթի բաժանորդները կարող են՝ Ձեռք բերել Neo Max ծառայությունների փաթեթը կամ անցում կատարել դեպի ԾՓ, և BeeTV անվճար փաթեթն ավտոմատ կակտիվանա: SMS-ի միջոցով կուղարկվի մուտքանունն ու գաղտնաբառը, որոնք անհրաժեշտ կլինի մուտքագրել BeeTV հավելվածի համապատասխան դաշտերում: Հիմնական քարտի հասանելի 20 հեռուստաալիքների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:, իսկ Լրացուցիչ քարտերի 10 հեռուստաալիքների ցանկին այստեղ:
  • 2.Գործող Neo Max ծառայությունների փաթեթի բաժանորդները կարող են՝ Օգտվել BeeTV անվճար հեռուստաալիքների ծառայությունից՝ հավաքելով *818# հրահանգը հեռախոսից: SMS-ի միջոցով կուղարկվի մուտքանունն ու գաղտնաբառը, որոնք անհրաժեշտ կլինի մուտքագրել BeeTV հավելվածի համապատասխան դաշտերում:
  • 3.Օգտվել BeeTV հավելվածից առանց մեգաբայթերը սպառելու նշանակում է՝ Որ եթե ձեզ մոտ ակտիվացված է Neo Max ծառայությունների փաթեթը, ապա, օգտվելով BeeTV հավելվածից Beeline բջջային ինտերնետի 3G կամ 4G (LTE) ցանցերում, Ձեր փաթեթում ներառված մեգաբայթերը չեն ծախսվելու և չի գանձվելու որևէ հավելյալ գումար:
  • 4.Եթե մոռացել եք մուտքանունը կամ գաղտնաբառը, կարող եք՝ Ձեր հեռախոսից ուղարկել *812# հրահանգը և ստանալ մուտքանունն ու գաղտնաբառը SMS հաղորդագրության միջոցով։
  • 5.BeeTV անվճար փաթեթն առանց ինտերնետի մեգաբայթերը սպառելու ակտիվ է 30 օր ժամկետով, որից հետո բաժանորդներին հասանելի կլինի միայն “Հ1” հեռուստաալիքը, և Ինտերնետի տարիֆիկացումը կկատարվի համաձայն համապատասխան Սակագնային Փաթեթի պայմանների։
  • 6. BeeTV հավելվածը հասանելի է՝ iOS 7.0 և Android 4.1 և բարձր օպերացիոն համակարգերով աշխատող բոլոր սմարթֆոնների և պլանշետների համար: Հեռարձակումն իրականացվում է “CROSS HI-TECH” կողմից:

4 Yandex Հավելվածներ

***Yandex հավելվածների ակցիան գործում է մինչև 31.08.2018։

  • 1.Yandex Music հավելվածից կարող եք օգտվել 2 տարբերակով՝ անվճար առանց բաժանորդագրության և վճարովի բաժանորդագրությամբ, որի պարագայում կկարողանաք օգտվել հավելվածի բոլոր հնարավորություններից՝ այդ թվում երաժշտություն HQ որակով, փնտրել և լսել երգեր, վերբեռնել երգեր և լսել առանց Ինտերնետի, ինչպես նաև օգտագործել հավելվածը առանց որևէ գովազդի: Վճարովի բաժանորդագրության պարագայում Ձեզ կտրվի 3 ամիս անվճար օգտագործման հնարավորություն: Հավելվածում կարող եք լսել նաև հայկական երաժշտություն՝ փնտրման միջոցով:
  • Yandex Disc հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնալ այն Apple և Android օնլայն խանութներից, գրանցվել հավելվածում որպես օգտատեր, ուղարկել հարցում *511# հրահանգով: Հրահանգն ուղարկելուց հետո կստանաք sms հաղորդագրություն, որում նշված կլինի Yandex Disc հավելվածում Ձեր սակագնային պլանին համապատասխան տիրույթն ակտիվացնելու կոդը: Կոդը հարկավոր է մուտքագրել հավելվածի ներսում՝ համապատասխան դաշտում:
  • Զրոյական հաշվեկշռի դեպքում հավելվածները կաշխատեն, եթե փաթեթում լինեն մնացորդային ՄԲ-եր՝ Ինտերնետ սեսիան գեներացնելու համար:
  • Կանխավճարային փաթեթների դեպքում փաթեթի գործողության ակտիվ ժամկետից հետո հավելվածների օգտագործման վրա ծախսված Ինտերնետը տարիֆիկացվում է 29 դր/ՄԲ գնով:

Եթե ինտերնետ փաթեթը սպառվել է

Կարող եք միացնել՝

  • - Ինտերնետ Փաթեթներ` Մինի 50 MB, Միդի 250 MB, Մաքսի 500 MB, Մաքսի 1 GB, Մաքսի 3 GB, Մաքսի 10 GB, Մեգա 200 ՄԲ, Մեգա 500 ՄԲ։
  • - Mega 200 կամ Mega 500ծառայություններ

Կարևոր է՝ երբ միացված է «Mega» ծառայությունը, այն դառնում է առաջնային, այսինքն, եթե միաժամանակ ակտիվացրած են «Mega» ինտերնետ փաթեթը և ծառայությունների հիմնական փաթեթը, «Mega» ինտերնետ փաթեթի անվճար ներառումները սպառելուց դեպքում 1 ՄԲ հաշվարկվում է 5 դրամ սակագնով, մինչև ծառայությունը չանջատվի: Այս դեպքում տարիֆիկացվում է նաև BeeTV հավելվածի ինտերնետ տրաֆիկը: «Mega» ծառայությամբ և ծառայությունների փաթեթով տրամադրվող MB փաթեթները ծախսվում են զուգահեռ: