Drive Mini (7 ԳԲ)

Ինտերնետ«Drive Mini (7 ԳԲ)»

Միացե′ք հետվճարային Drive Mini սակագնային փաթեթին և օգտվե′ք գերարագ Ինտերնետից ողջ ամիս` վճարելով ֆիքսված ամսավճար*:

Հետվճարային Drive Mini ՍՓ-ի շրջանակներում օրացույցային ամսվա ընթացքում տրամադրվում է 7 ԳԲ գերարագ ինտերնետ:

Տրամադրված գերարագ Ինտերնետի 7 ԳԲ ծավալը մինչ օրացույցային ամսվա ավարտը սպառելու դեպքում Ինտերնետի տրամադրումը սակագնային փաթեթով կկասեցվի մինչև հաջորդ ամսվա առաջին օրը, սակայն Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել Turbo Ինտերնետ ծառայությունը և շարունակել օգտվել Ինտերնետից  մինչև 1024 Կբիթ/վրկ արագությամբ 1 օրվա ընթացքում՝ մինչև հաջորդ օրվա ժամը 22:00**: Turbo ծառայության ակտիվացման վարձն է 300 դրամ, այն կարող եք ակտիվացնել ուղարկելով *7007# հրահանգը կամ անվճար SMS հաղորդագրություն 7007 տեքստով 0674 համարին: