«Պլանշետ սուպեր գնով»

«Պլանշետ սուպեր գնով»

Ակցիան ավարտված է

Ընդհանուր նկարագրություն

«Պլանշետ սուպեր գնով» հատուկ առաջարկի շրջանակներում միանվագ վճարելով ընդամենը 44 900 դրամ`պլանշետի հետ միասին կարող եք մեկ ամսով (30 օր) ձեռք բերել 5 ԳԲ գերարագ Ինտերնետ և կանխավճարային «Infinity 512» սակագնային փաթեթը: Կանխավճարային «Infinity 512» սակագնային փաթեթից օգտվելու առաջին ամսվա (30 օրը) համար չի գանձվելու օրավարձը:

«Պլանշետ սուպեր գնով»  հատուկ առաջարկի շրջանակներում տրամադրվող 5 ԳԲ գերարագ Ինտերնետի փաթեթը, ինչպես նաև կանխավճարային «Infinity 512» սակագնային փաթեթը առանց օրավարձի գործում են 30 օրերի ընթացքում սկսած առաջարկին միանալու օրվանից: 30 օրը լրանալուց հետո կարող եք շարունակել օգտվել Ինտերնետից համաձայն գործող կանխավճարային «Infinity 512» սակագնային փաթեթի պայմանների՝ անսահմանափակ ծավալով Ինտերնետ մինչև 512 Կբիտ/վրկ արագությամբ  83,33 դրամ օրավարձով:

Եթե հատուկ առաջարկին միանալուց հետո՝ մինչև 1 ամիսը (30 օր) լրանալը, չեք սպառել 5 ԳԲ գերարագ Ինտերնետի ողջ ծավալը, ապա ժամկետի լրանալուն պես մնացորդը զրոյանում է:

Հատուկ առաջարկին միանալուց հետո՝ մինչև 1 ամիսը (30 օրը) լրանալը, 5 ԳԲ գերարագ Ինտերնետ փաթեթի ծավալը սպառելուց հետո կարող եք մնացած օրերի ընթացքում՝ մինչև 30 օրը լրանալը, շարունակել օգտվել Ինտերնետից մինչև 512 Կբիտ/վրկ արագությամբ, առանց օրավարձի:

5 ԳԲ գերարագ Ինտերնետ փաթեթի չօգտագործված կիլոբայթերի քանակի և գործողության ժամկետի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է ուղարկել *107# հրահանգը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:  Մեկ հեռախոսահամար կարող է միանալ  «Պլանշետ սուպեր գնով»  հատուկ առաջարկին միայն 1 անգամ և ձեռք բերել միայն 1 հատ Beeline Tab Pro պլանշետ վերը նշված հատուկ վաճառքի գնով համաձայն սույն նկարագրության պայմանների:

Պլանշետների քանակը սահմանափակ է:

 Նշումներ`

Հատուկ առաջարկը գործում է ֆիզիկական և Իրավաբանական անձ հանդիսացող կանխավճարային հաշվարկման համակարգի բաժանորդների համար:

Beeline Tab Pro պլանշետը ձեռք բերելու դեպքում ֆիզիկական անձանց համար ապառիկ վաճառքն իրականացվում է «Յունիբանկ» ԲԲԸ  միջոցով ամսական 4490 դրամով 12 ամսվա ընթացքում (ներառյալ ԱԱՀ):

5ԳԲ գերարագ ինտերնետի ծավալը գործողության ժամկետից շուտ զրոյացնելու (ապաակտիվացնելու) համար անհրաժեշտ է`

Զանգահարել 0674990 համարին կամ

ուղարկել 990 տեքստով SMS հաղորդագրություն  0674 համարին կամ

հավաքել *110*990# հրահանգը:

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ: