Հետվճարային բաժանորդների համար

Ռոումինգ«Հետվճարային բաժանորդների համար»

Հարմար ռոումինգ է ավելի քան 170 երկրներում

Beeline ռոումինգ գործընկերների ցանկը, ինչպես նաև ռոումինգի հասանելի տեսակները ներկայացված է այստեղ: Ռոումինգի հասանելի տեսակները կախված են տվյալ երկրի Beeline ռոումինգ գործընկերների պայմաններից: 
Հետվճարային հաշվարկային համակարգի դեպքում ռոումինգում բոլոր ծառայությունների դիմաց հաշվարկը կարող է կատարվել ուշացումով (մինչև մի քանի օր), ինչի հետևանքով մատուցվող ծառայությունների սահմանաչափը կարող է գերազանցվել և դրանով պայմանավորված կապի սահմանափակումը՝ կիրառվել ուշ:
Մատուցվող ծառայությունների սահմանաչափը ստուգելու համար մինչև արտերկիր մեկնելը հավաքեք՝ *110*321# և սահմանաչափը փոփոխելու անհրաժեշտության դեպքում դիմեք Beeline Վաճառքի և Սպասարկման գրասենյակ կամ զանգահարեք Beeline հաճախորդների աջակցման կենտրոն՝ 0611 համարով:


Ռոումինգն անհրաժեշտ է միացնել մինչև Հայաստանից մեկնելը:

Ֆիզիկական անձանց համար

Ռոումինգը հնարավոր է միացնել հետևյալ եղանակներից մեկով՝

  • հավաքելով *500# հրահանգը,
  • ուղարկելով 500 տեքստով SMS հաղորդագրություն 0674 համարին,
  • կամ այցելելով Beeline Վաճառքի և Սպասարկման գրասենյակ*:

*Սպասարկման գրասենյակում ռոումինգը միացնելու համար անհրաժեշտ է՝

  • ներկայացնել անձնագիր,
  • ներկայացնել նոտարի կողմից հաստատված կամ Beeline գրասենյակում այն անձի կողմից ստորագրված լիազորագիրը, ում անունով գրանցված է տվյալ հեռախոսահամարը (եթե տվյալ հեռախոսահամարը գրանցված չէ դիմողի անունով),
  • վճարել հաշվի վրա եղած պարտքը,
  • լրացնել «Միջազգային ռոումինգ» ծառայության միացման հայտը:

Իրավաբանական անձանց համար

«Իմ Ընկերությունը» ծառայությունը միացրած բաժանորդների համար ռոումինգի միացումն իրականացվում է ֆիզիկական անձանց համար գործող վերը նշված եղանակներով:
Այլ իրավաբանական անձիք կարող են միացնել ռոումինգը՝ այցելելով Beeline Վաճառքի և Սպասարկման գրասենյակ: Անհրաժեշտ է, որպեսզի տվյալ կազմակերպության վստահված անձը.

  • ներկայացնի անձնագիր,
  • ներկայացնի լիազորագիր (ստորագրված և կնքված կազմակերպության տնօրենի կողմից կամ հաստատված նոտարի կողմից),
  • վճարի հաշվի վրա եղած պարտքը,
  • լրացնի «Միջազգային ռոումինգ» ծառայության միացման հայտը:


Ռոումինգի անջատում

Ռոումինգը հնարավոր է անջատել հետևյալ եղանակներից մեկով՝

  • հավաքելով *501# հրահանգը,
  • ուղարկելով 501 տեքստով SMS հաղորդագրություն 0674 համարին:

«Միջազգային ռոումինգ» ծառայությունն անջատվում է/կասեցվում է նաև մատուցվող ծառայությունների սահմանաչափն անցնելու դեպքում:

Ռոումինգ սահմանամերձ շրջաններում

Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների մոտ ռոումինգը «Ղարաբաղ Տելեկոմ» օպերատորի ցանցում միանում է ավտոմատ: Երբ գտնվում եք Հայաստանի տարածքում սահմանամերձ շրջաններում եղեք ուշադիր ռոումինգ ծառայության չարտոնված օգտագործումից խուսափելու համար: Ընտրեք ցանցն ինքնուրույն` հեռախոսի մենյուից (Կարգավորումներ/Settings բաժնից):