Կանխավճարային բաժանորդների համար

Ռոումինգ«Կանխավճարային բաժանորդների համար»

Օնլայն ռոումինգ ավելի քան 115 երկրներում

Օնլայն ռոումինգ ավելի քան 115 երկրներում

Կանխավճարային համակարգում ձայնային և SMS ծառայությունների համար գործում է ռոումինգի երկու տարբերակ` Easy2Go և CAMEL (կախված տվյալ երկրի Beeline ռոումինգ գործընկերների պայմաններից):

Ռոումինգում Դուք կարող եք`

Easy2Go

Camel

ընդունել զանգեր

այո այո

զանգահարել

ոչ այո

ընդունել SMS հաղորդագրություններ (անվճար)

այո այո

ուղարկել SMS հաղորդագրություններ

այո այո

համալրել հաշվեկշիռը

այո այո

հսկել Ձեր հաշիվը իրական ժամանակում

այո այո

Easy2Go ռոումինգ տարբերակը հասանելի է Beeline բոլոր ռոումինգ գործընկերների ցանցերում:


Beeline ռոումինգ գործընկերների ցանկը, ինչպես նաև տեղեկատվություն այն մասին, թե որ ցանցում է հասանելի CAMEL ռոումինգ, GPRS-ռոումինգ/3G-ռոումինգ/4G(LTE)-ռոումինգ ներկայացված է այստեղ` Beeline ռոումինգ գործընկերները:

Ռոումինգի միացում և անջատում

Բոլոր երկրներում, բացառությամբ՝ Իրանի և Թուրքիայի

Արտերկիր մեկնելիս (բացառությամբ Իրանի և Թուրքիայի)՝ կանխավճարային համակարգի բաժանորդների համար ռոումինգն ավտոմատ միացված է: Այդ երկրների համար Դուք կարող եք անջատել և անհրաժեշտության դեպքում միացնել մուտքային զանգեր ստանալու հնարավորությունը՝

  • ռոումինգում մուտքային զանգեր ստանալու հնարավորության անջատում՝ *130#
  • ռոումինգում մուտքային զանգեր ստանալու հնարավորության միացում՝ *131#

Իրանում և Թուրքիայում

Մինչև Իրան և Թուրքիա մեկնելը՝ կանխավճարային համակարգի բաժանորդներին անհրաժեշտ է միացնել ռոումինգը:

  • ռոումինգի միացում՝ *132#

Եթե Դուք անջատել էիք ռոումինգում մուտքային զանգեր ստանալու հնարավորությունը, անհրաժեշտ է նաև, հավաքել՝*131#, որպեսզի կարողանաք մուտքային զանգեր ստանալ Իրանում և Թուրքիայում:

  • ռոումինգի անջատում՝ *133#

Հայաստանի տարածքում սահմանամերձ գոտիներում գտնվելիս օգտվեք Ձեր հեռախոսի Կարգավորումներում ցանցը փնտրելու մեխանիկական եղանակից և ընտրեք Beeline բջջային ցանցը՝ ռոումինգ ծառայության չարտոնված օգտագործումից խուսափելու համար:


Հաշվի լիցքավորում արտերկրում

Ռոումինգում Դուք կարող եք լիցքավորել հաշիվը մի քանի տարբերակով.

1. Օնլայն վճարումով:
2. «Վստահության րոպեներ» ծառայության միջոցով՝ Ձեր հարցումով մենք ժամանակավորապես կլիցքավորենք Ձեր հաշվեկշիռը, և Դուք կկարողանաք շարունակել հաղորդակցվել:
3. Beeline վերալիցքավորման քարտերով:
Վերալիցքավորման քարտը պետք է գնել նախապես և անհրաժեշտության դեպքում ակտիվացնել այն արտերկրում Ձեր բջջային հեռախոսի կամ ցանկացած տոնային ռեժիմով աշխատող հեռախոսի միջոցով: Անհրաժեշտ է զանգահարել +374 8000-0696 հեռախոսահամարին և հետևել ինքնապատասխանիչի հուշումներին: Ռումինգում զանգը +374 8000-0696 հեռախոսահամարին տարիֆիկացվում է որպես դեպի Հայաստանի ֆիքսված ցանց կատարվող զանգ:
Վերալիցքավորման քարտով Հայաստանում գտնվող Ձեր մտերիմները նույնպես կարող են լիցքավորել Ձեր հաշիվը՝ հավաքելով *101* [քարտի 16 նիշանոց կոդը] * [Ձեր հեռախոսահամարը] # հրահանգը, որտեղ հեռախոսահամարն անհրաժեշտ է մուտքագրել Հայաստանում կիրառվող 9-նիշ ձևաչափով:
4. Վճարումների ընդունման կետերի միջոցով:
Հաշվեկշռի լիցքավորումը ռոումինգում վճարումների ընդունման կետերից հասանելի է դեռևս միայն Ռուսաստանում և ԱՄԷ-ում.

5. Ձեր մտերիմները, որոնք հանդիսանում են կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներ, կարող են գումար փոխանցել Ձեր հաշվին «Բալանսի փոխանցում» ծառայության միջոցով: