Ընդհանուր տեղեկատվություն

Ռոումինգ«Ընդհանուր տեղեկատվություն»

Ռոումինգ`զանգեր հանգստի և գործուղման ժամանակ:

Ընդհանուր տեղեկատվություն

Միացրեք ռոումինգը և մնացեք կապի մեջ՝ նույնիսկ արտերկրում գտնվելիս: Ձեր ընկերները և մտերիմները կարող են զանգահարել Ձեր Beeline հեռախոսահամարին՝ առանց լրացուցիչ վճարների:

Beeline ռոումինգը հասանելի է աշխարհի ավելի քան 170 երկրների 400-ից ավել բջջային օպերատորների ցանցերում:

Ծանոթացեք Beeline ուսուցողական տեսահոլովակներին՝

Ռոումինգի ընդհանուր տեղեկատվություն

Օգտակար խորհուրդներ

Մեկնելուց առաջ

1. Beeline ռոումինգ գործընկերների ցանկում ստուգեք ռոումինգի հասանելիությունն այն երկրում, ուր պատրաստվում եք այցելել:

2. Միացրե'ք ռոումինգը ծառայությունը.

• ռոումինգի միացման պայմանները կանխավճարային հաշվարկային համակարգի համար,

• ռոումինգի միացման պայմանները հետվճարային հաշվարկային համակարգի համար:

3. Կախված այցելության երկրից.

ծանոթացեք ռոումինգի բազային սակագներին,

• ընտրեք գործող ռոումինգ ծառայություններից Ձեզ հարմար տարբերակը:

Գտնվելով արտասահմանում

Ժամանելով արտերկիր` պարզապես միացրեք Ձեր հեռախոսը, և մի քանի րոպե անց այն ինքնուրույն կգրանցվի այն ցանցում, որի ազդանշանն ավելի ուժեղ է: Հեռախոսի էկրանին կհայտնվի տեղական օպերատորի կոդը կամ ցանցի անվանումը: Եթե դա տեղի չի ունեցել, հեռախոսի մենյուից (Կարգավորումներ/Settings բաժնից) փորձեք ընտրել ցանցն ինքնուրույն:

Արտերկրում ռոումինգ գործընկերոջ ցանցում գրանցվելիս Դուք կստանաք տվյալ ցանցում/երկրում ռոումինգի սակագների վերաբերյալ SMS հաղորդագրություն:

Ինչպես զանգահարել ռոումինգում

Ռոումինգում զանգեր կատարելու կամ ստանալու համար կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին անհրաժեշտ է հաշվեկշռին ունենալ առնվազն 1 րոպեի գումար` համաձայն տվյալ ռոումինգ սակագնային գոտու կամ ակտիվացրած ռոումինգ ծառայության պայմանների (ռոումինգում բոլոր զանգերի տարիֆիկացումն իրականացվում է ըստ րոպեների):

Համարահավաքում ելքային զանգերի դեպքում.

դեպի բջջային ցանց            + [երկրի կոդ] [բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]

դեպի քաղաքային ցանց    + [երկրի կոդ] [քաղաքային ցանցի կոդ] [հեռախոսահամար]

Օրինակ. Հայաստան զանգահարելու համար հավաքեք հեռախոսահամարը հետևյալ ձևաչափով.

+374 [օպերատորի կոդ] [հեռախոսահամար]` +374 99 XXX XXX:

Ինտերնետը ռոումինգում

Ռոումինգիում կարող եք օգտվել ինտերնետից ընդհուպ մինչև 4G/LTE ցանցի արագությունով:

Ռոումինգում ինտերնետից օգտվելու համար անհրաժեշտ է հեռախոսի կարգավորումներում միացնել Տվյալների ռոումինգը/Data roaming և ինտերնետի կարգավորումներում լրացնել Access Point Name դաշտը՝ internet.beeline.am:

Անվճար զանգեր Հաճախորդների Սպասարկման Կենտրոն

Beeline ռոումինգից օգտվելիս՝ ցանկացած երկրից կարող եք անվճար զանգահարել Beeline հաճախորդների աջակցման կենտրոն +374-8000-0612 հեռախոսահամարով:

Ուշադրություն

Որոշ բջջային ցանցերի հաճախականության դիապազոնը տարբերվում է Beeline ցանցի հաճախականության դիապազոնից: Հյուսիսային Ամերիկա մեկնելուց առաջ համոզվեք, որ Ձեր հեռախոսն ունի տեղական օպերատորների ցանցերի հաճախականությունն ընդունելու հնարավորություն (850 և 1900 ՄՀց):

ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Թայվանում, Սինգապուրում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում անհրաժեշտ է, որ Ձեր հեռախոսն աշխատի 3G և/կամ 4G/LTE ցանցում: Միայն 2G ցանցում աշխատող հեռախոսների համար ռոումինգը տվյալ երկրներում հասանելի չէ:

«Կապի մեջ+» ծառայությանը միանալիս ՄԲ-երը տարիֆիկացվում են համաձայն ծառայության պայմանների, ինչպես նաև GEOCELL ցանցին միանալիս:

Ղրիմում առկա չէ Beeline կապի ծածկույթը (մասամբ առկա է Աստելիտ (Ուկրաինա) ցանցը, սակայն ռոումինգ ծառայության որակը չի երաշխավորվում):

Մաղթում ենք Ձեզ բարի ճանապարհ: