Ռոումինգում Դուք կարող եք լիցքավորել Beeline բջջային կամ ֆիքսված կապի հեռախոսահամարի հաշվեկշիռը, ինչպես նաև վճարել Ինտերնետի համար օնլայն վճարման, բանկոմատների, վճարման տերմինալների և վերալիցքավորման ունիվերսալ քարտի օգնությամբ:
Վերալիցքավորման ունիվերսալ քարտի օգնությամբ լիցքավորել հաշվեկշիռը հնարավոր է` զանգահարելով` +37480000696 կամ հավաքելով` *101* [քարտի 16 նիշանոց կոդը] * [հեռախոսահամար] # հրահանգը, որտեղ հեռախոսահամարը անհրաժեշտ է մուտքագրել Հայաստանում կիրառվող 9-նիշ ձևաչափով:
Վերալիցքավորման ունիվերսալ քարտերը պետք է նախօրոք գնվեն Հայաստանում:
Վերալիցքավորման ունիվերսալ քարտն ակտիվացնելու համար զանգահարե՛ք +374 8000-0696 հեռախոսահամարով և հետևե՛ք ինքնապատասխանիչի հուշումներին:
Հաշվեկշռի լիցքավորումը ռոումինգում վճարումների ընդունման կետերից հասանելի են Ռուսաստանում, ԱՄԷ-ում և Վրաստանում:
Վճարումների ընդունման կետերի ցանկ
Գործընկերների ցանկ վճարումների ընդունման համար
Վճարումների ընդունման ցանկ Վրաստանում
Ռոումինգում զանգը դեպի սպասարկման ծառայություն տարիֆիկացվում է որպես դեպի
Հայաստան կատարվող միջազգային զանգ:
Անհոգ եղի′ր: Մոռացի′ր լիցքավորման ժամկետների մասին:
Եթե նախկինում լիցքավորելով հաշվեկշիռը` վավերականության ժամկետը երկարում էր լիցքավորված գումարին համապատասխան, և անհրաժեշտ էր լիցքավորել հաշվեկշիռը, որպեսզի օգտվել Beeline բջջային կապի ծառայություններից, ապա այժմ ժամկետներ չկան:
Լիցքավորման (վճարման) ժամկետները չեն գործում սկսած 2014 թ.-ի փետրվարի 20-ից:
Ինչ վերաբերում է SIM քարտին:
SIM քարտն ակտիվ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Ձեր հաշվեկշիռը դրական է (Ձեր հաշվեկշռի վրա առկա է գումար ):*
*Միայն ոչ դրական կամ բացասական հաշվեկշռի դեպքում Դուք անցում եք կատարում միակողմանի արգելափակման կարգավիճակին (հասանելի են միայն մուտքային գործառնությունները):
Միակողմանի արգելափակման կարգավիճակում հայտնվելու պահից 90 օրից ավել հաշիվը չլիցքավորելու և որևէ գործառնությունների բացակայության դեպքում, ծառայությունների տրամադրման պայմանագիրը խզվում է: