Բալանսի փոխանցում

«Բալանսի փոխանցումը» նախատեսված է Beeline բջջային ցանցի կանխավճարային բաժանորդների համար և հնարավորություն է տալիս բջջայինի հաշվից գումար փոխանցել հետևյալ Beeline բաժանորդների հաշվին`

- Beeline բջջային ցանցի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդ

- Beeline բջջային ցանցի հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդ

«Բալանսի փոխանցում» Beeline բջջային ցանցի կանխավճարային բաժանորդների համար

Գումարի փոխանցում Beeline ցանցի ցանկացած բաժանորդի հաշվին

*145*[ հեռախոսահամար]*[փոխանցվող գումարը]#

Հեռախոսահամարը պետք է մուտքագրվի 9 նիշ ֆորմատով:  *0 + կոդ + հեռախոսահամար*.

Մանրամասն

Օրինակ 1:

Եթե ստացողը Beeline բջջային ցանցի բաժանորդ է, ապա հավաքե’ք 

*145*091xxxxxx*գումարը#, 

*145*099xxxxxx*գումարը# 

Օրինակ 2:

Եթե ստացողը ք. Երևանի Beeline ֆիքսված ցանցի բաժանորդ է, ապա հավաքե’ք *145*010xxxxxx*գումար#

Օրինակ 3:

Եթե ստացողը Հայաստանի որևէ այլ քաղաքի կամ գյուղի Beeline ֆիքսված ցանցի բաժանորդ է (օրինակ Զովունի գյուղի), ապա հավաքե’ք *145*022452xxx*գումար#

Բջջային համարից փոխանցումի արգելափակում` *145*0000#

Արգելափակումից հետո, կրկին ակտիվացնելու համար զանգահարեք 0611 համարով կամ  դիմե’ք Beeline վաճառքի և սպասարկմանգրասենյակ:

Փոխանցումը կատարելուց հետո 1 րոպեի ընթացքում այն չեղյալ համարելու համար` *145*0#:

Մեկ փոխանցման  արժեքը` 29 դրամ (ներառյալ ԱԱՀ): Գումարը գանձվում է վճարողի հաշվից:

Նույն համարին մեկ օրվա ընթացքում կարելի է կատարել մինչև 5 փոխանցում:

Beeline նոր բաժանորդների համար ծառայությունը ակտիվանում է միայն իր հաշվից առաջին 401 դրամ (ներառյալ ԱԱՀ) ծախսելուց հետո:

Ռոումինգում ծառայությունը հասանելի է միայն գումար ստանալու համար:

«Բալանս փոխանցումը» գործում է Beeline բջջային ցանցի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող կանխավճարային բաժանորդների համար:

Կարևոր է.

«Ունիվերսալ վճարում»  ծառայությունից օգտվելու դեպքում, բաժանորդն ինքն է կրում պատասխանատվություն մուտքագրված ոչ ճշգրիտ տվյալների համար /մասնավորապես` ոչ ճշգրիտ մուքագրված հեռախոսահամար, փոխանցվող սխալ հավաքված գումար /:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն չի կրում պատասխանատվություն բաժանորդի սխալի հետևանքով կատարված փոխանցումների համար:

Վճարման վավերականության ժամկետ

Անհոգ եղի′ր: Մոռացի′ր լիցքավորման ժամկետների մասին:

Եթե նախկինում լիցքավորելով հաշվեկշիռը` վավերականության ժամկետը երկարում էր լիցքավորված գումարին համապատասխան, և անհրաժեշտ էր լիցքավորել հաշվեկշիռը, որպեսզի օգտվել Beeline բջջային կապի ծառայություններից, ապա այժմ ժամկետներ չկան: 

Լիցքավորման (վճարման) ժամկետները չեն գործում սկսած 2014 թ.-ի փետրվարի 20-ից:
Ինչ վերաբերում է SIM քարտին:
SIM քարտն ակտիվ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Ձեր հաշվեկշիռը դրական է (Ձեր հաշվեկշռի վրա առկա է գումար ):*

*Միայն ոչ դրական կամ բացասական հաշվեկշռի դեպքում Դուք անցում եք կատարում միակողմանի արգելափակման կարգավիճակին (հասանելի են միայն մուտքային գործառնությունները):

Միակողմանի արգելափակման կարգավիճակում հայտնվելու պահից 90 օրից ավել հաշիվը չլիցքավորելու և որևէ գործառնությունների բացակայության դեպքում, ծառայությունների տրամադրման պայմանագիրը խզվում է: