Վճարման ունիվերսալ քարտ

«Վճարման ունիվերսալ քարտ»` հեշտ միջոց լիցքավորելու Ձեր հաշիվը: Պարզապեզ գնեք ցանկացած նոմինալի լիցքավորման քարտ և ակտիվացրեք այն:

«Վճարման ունիվերսալ քարտը» հնարավորություն է ընձեռում Beeline բջջային և ֆիքսված ցանցի բոլոր բաժանորդներին իրենց հեռախոսից ցանկացած Beeline հաշվի վճարում կատարել լիցքավորման քարտերի միջոցով:

«Վճարման ունիվերսալ քարտ»-ը գործում է Beeline ֆիքսված և բջջային ցանցերի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բոլոր բաժանորդների համար:

Հաշվի լիցքավորումը հասանալի է նաև ռոումինգում:

Լիցքավորման քարտերի նոմինալներն են` 1000, 2500, 5000, 10000, 20000 դրամ: Ծառայության համար օգտագործվում են վաճառքում գտնվող բոլոր Beeline լիցքավորման քարտերը:

ՄԱՆՐԱՄԱՍՆ

Բջջային հեռախոսակապ

Ձեր բջջային հեռախոսահամարից հավաքեք

*101* [քարտի 16 նիշանոց կոդ] #

կամ զանգահարեք 0696 համարին և ակտիվացրեք վճարման քարտը:

Ֆիքսված ցանցի հեռախոսակապ

Զանգահարեք08000-0696 համարին և ակտիվացրեք վճարման քարտը:

Այլ հեռախոսահամարի լիցքավորում

Բջջային հեռախոսակապ

Ձեր բջջային հեռախոսահամարից հավաքեք

*101*[քարտի 16 նիշանոց կոդ]  *  [հեռախոսահամարը, որի հաշիվը ցանկանում եք լիցքավորել] #

կամ զանգահարեք  08000-0696 համարին և ակտիվացրեք վճարման քարտը:

Ֆիքսված ցանցի հեռախոսակապ

Զանգահարեք 08000-0696 համարին և ակտիվացրեք վճարման քարտը, նշելով հեռախոսահամարը, որի հաշիվը ցանկանում եք լիցքավորել:

* Հեռախոսահամարը պետք է մուտքագրվի 9 նիշ ֆորմատով:  *0 + կոդ + հեռախոսահամար*:

Օրինակ 1: 

Եթե ստացողը բջջային ցանցի բաժանորդ է, ապա համարը մուտքագրվում է  091xxxxxx կամ 099xxxxxx.


Օրինակ 2: 

Եթե ստացողը ք. Երևանի Beeline ֆիքսված ցանցի բաժանորդ է,, ապա համարը մուտքագրվում է 010xxxxxx.


Օրինակ 3: 

Եթե ստացողը Հայաստանի որևէ այլ քաղաքի կամ գյուղի Beeline ֆիքսված ցանցի բաժանորդ է (օրինակ Զովունի գյուղի), ապա  համարը մուտքագրվում է 022452xxx.

Ռոումինգի ժամանակ

Ռոումինգում գտնվելիս սեփական հեռախոսահամարը կամ  Beeline ցանցի այլ հեռախոսահամար կարելի է լիցքավորել զանգահարելով`  +374080000696 կամ հավաքելով` *101*[քարտի 16 նիշանոց կոդը] * [հեռախոսահամար] # հրահանգը:

Այլ ցանցերի բաժանորդներին

Այլ բջջային կամ ֆիքսված ցանցերի բաժանորդները (ներառյալ միջազգային), կարող են լիցքավորել «Beeline» ֆիքսված և բջջային ցանցերի բաժանորդների հաշիվները զանգահարելով` +37480000696** կամ 080000696.

**Զանգերը +37480000696 համարին այլ հեռախոսային ցանցերից վճարվում են համապատասխան Օպերատորի սակագներով:

Կարևոր է.

«Ունիվերսալ վճարում»  ծառայությունից օգտվելու դեպքում, բաժանորդն ինքն է կրում պատասխանատվություն մուտքագրված ոչ ճշգրիտ տվյալների համար /մասնավորապես` ոչ ճշգրիտ մուքագրված հեռախոսահամար,  փոխանցվող սխալ հավաքված գումար /:

«ԱրմենՏել»  ՓԲԸ-ն չի կրում պատասխանատվություն բաժանորդի սխալի հետևանքով կատարված փոխանցումների համար:

Վճարման վավերականության ժամկետ

Անհոգ եղի′ր: Մոռացի′ր լիցքավորման ժամկետների մասին:

Եթե նախկինում լիցքավորելով հաշվեկշիռը` վավերականության ժամկետը երկարում էր լիցքավորված գումարին համապատասխան, և անհրաժեշտ էր լիցքավորել հաշվեկշիռը, որպեսզի օգտվել Beeline բջջային կապի ծառայություններից, ապա այժմ ժամկետներ չկան: 

Լիցքավորման (վճարման) ժամկետները չեն գործում սկսած 2014 թ.-ի փետրվարի 20-ից:
Ինչ վերաբերում է SIM քարտին:
SIM քարտն ակտիվ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Ձեր հաշվեկշիռը դրական է (Ձեր հաշվեկշռի վրա առկա է գումար ):*

*Միայն ոչ դրական կամ բացասական հաշվեկշռի դեպքում Դուք անցում եք կատարում միակողմանի արգելափակման կարգավիճակին (հասանելի են միայն մուտքային գործառնությունները):

Միակողմանի արգելափակման կարգավիճակում հայտնվելու պահից 90 օրից ավել հաշիվը չլիցքավորելու և որևէ գործառնությունների բացակայության դեպքում, ծառայությունների տրամադրման պայմանագիրը խզվում է: