Beeline գրասենյակներում

Ընտրեք Ձեզ հարմար մոտակա Beeline գրասենյակի հասցեն և այցելեք:

Beeline գրասենյակներում Դուք կարող եք նաև վերցնել հաշվի վերծանումը, միացնել կամ անջատել ծառայությունները, փոխարինել SIM քարտը և այլն:

Դուք կարող եք կատարել նաև ունիվերսալ վճարումներ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Առանձին տաղավարներում և տերմինալներում ընդունվում են վճարումներ բոլոր այն ծառայությունների դիմաց, որոնք հասանելի են Telcell և Easy Pay վճարային համակարգերով*:

Մասնավորապես այնպիսի վճարումներ, ինչպիսին են`

• Կոմունալ վճարումներ,
• UNISTREAM դրամական փոխանցումներ,
• Խաղադրույքների ընդունում,
• Ավտոկայանատեղի ծառայություններ,
• Բանկային վարկեր և այլն:

Ծառայությունների ամբողջական ցանկի հետ կարող եք ծանոթանալ այստեղ:

ՄԱՆՐԱՄԱՍՆ

Ունիվերսալ վճարումների կետերը գործում են հետևյալ հասցեներում`

•  ք. Երևան, Սաֆարյան փող. 5

•  ք. Երևան, Ազատության պող. 24/1

• ք. Երևան, Օհանովի փող. 50/3

• ք. Երևան, Հյուսիսային պող. 4

• ք. Երևան, Բագրատունյաց 18

• ք. Երևան, Բաշինջաղյան 191/3

• ք. Երևան, Ամիրյան փող. 3

• ք. Երևան, Իսահակյան թաղամաս 1Բ/1

• ք. Երևան, Դավիթաշեն 3 թաղամաս 25/1

• ք. Երևան, ք.Երևան,Կոմիտաս պող. 56

• ք. Երևան, Կոմիտաս պող. 26, տարածք 41

• ք. Երևան, Էրեբունի, 18/5

• ք. Երևան, Տիգրան Մեծ պող. 25/27

• ք. Աբովյան, Հանրապետության 1/66

• ք. Գյումրի, Գորկու փող. 65

• ք. Գորիս, փ.Անկախության 2/59

• ք. Էջմիածին, Մաշտոցի փող 4

• ք. Մարտունի, Վ. Մամիկոնյան փող. 11

• ք. Սևան, Նաիրյան 151/3


* «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) որևիցե պատասխանատվություն չի կրում Ձեզ մատուցվող այս ծառայության համար:

Վճարման վավերականության ժամկետ

Անհոգ եղի′ր: Մոռացի′ր լիցքավորման ժամկետների մասին:

Եթե նախկինում լիցքավորելով հաշվեկշիռը` վավերականության ժամկետը երկարում էր լիցքավորված գումարին համապատասխան, և անհրաժեշտ էր լիցքավորել հաշվեկշիռը, որպեսզի օգտվել Beeline բջջային կապի ծառայություններից, ապա այժմ ժամկետներ չկան: 

Լիցքավորման (վճարման) ժամկետները չեն գործում սկսած 2014 թ.-ի փետրվարի 20-ից:
Ինչ վերաբերում է SIM քարտին:
SIM քարտն ակտիվ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Ձեր հաշվեկշիռը դրական է (Ձեր հաշվեկշռի վրա առկա է գումար):*

*Միայն ոչ դրական կամ բացասական հաշվեկշռի դեպքում Դուք անցում եք կատարում միակողմանի արգելափակման կարգավիճակին (հասանելի են միայն մուտքային գործառնությունները):

Միակողմանի արգելափակման կարգավիճակում հայտնվելու պահից 90 օրից ավել հաշիվը չլիցքավորելու և որևէ գործառնությունների բացակայության դեպքում, ծառայությունների տրամադրման պայմանագիրը խզվում է:

Սեպտեմբերի 12-ից ֆիզիկական անձ հանդիսացող կանխավճարային համակարգի բաժանորդների համար՝ ընտրված ըստ բջջային կապի համար արված ծախսերի, անցկացվում են հետևյալ արշավները՝

-  Լիցքավորելով հաշիվը 300 և ավել դրամով նշված ժամանակահատվածում՝ բաժանորդը կարող է ստանալ 300 դրամ տեղական զանգերի, SMS-ների, ՄԲ համար (այն բաժանորդների համար, ովքեր չեն ունեցել վճարովի գործառնություն նախորդ 6 օրվա ընթացքում և որոնց հաշվի մնացորդը 50 դրամից պակաս է նախորդ 6 օրվա ընթացքում)

- Լիցքավորելով հաշիվը 500 և ավել դրամով նշված ժամանակահատվածում՝ բաժանորդը կարող է ստանալ 500 դրամ տեղական զանգերի, SMS-ների, ՄԲ համար (այն բաժանորդների համար, ովքեր չեն ունեցել վճարովի գործառնություն նախորդ 60 օրվա ընթացքում և որոնց հաշվի մնացորդը 50 դրամից պակաս է նախորդ 60 օրվա ընթացքում)

- Լիցքավորելով հաշիվը 600 և ավել դրամով նշված ժամանակահատվածում՝ բաժանորդը կարող է ստանալ 600 դրամ տեղական զանգերի, SMS-ների, ՄԲ համար (այն բաժանորդների համար, ովքեր չեն ունեցել վճարովի գործառնություն նախորդ 6 օրվա ընթացքում և որոնց հաշվի մնացորդը 50 դրամից պակաս է նախորդ 6 օրվա ընթացքում)

- Լիցքավորելով հաշիվը 1000 և ավել դրամով նշված ժամանակահատվածում՝ բաժանորդը կարող է ստանալ 2000 դրամ տեղական զանգերի, SMS-ների, ՄԲ համար (այն բաժանորդների համար, ովքեր չեն ունեցել վճարովի գործառնություն նախորդ 6 օրվա ընթացքում և որոնց հաշվի մնացորդը 50 դրամից պակաս է նախորդ 6 օրվա ընթացքում)

- Լիցքավորելով հաշիվը ցանկացած գումարով նշված ժամանակահատվածում՝ բաժանորդը կարող է ստանալ նույն գումարի չափով բոնուս տեղական զանգերի, SMS-ների, ՄԲ համար (այն բաժանորդների համար, ովքեր չեն ունեցել վճարովի գործառնություն նախորդ 6 օրվա ընթացքում և որոնց հաշվի մնացորդը 50 դրամից պակաս է նախորդ 6 օրվա ընթացքում)

Արշավին կարող են մասնակցել միայն համապատասխան SMS հրավեր ստացած բաժանորդները։

Սեպտեմբերի 13-ից ֆիզիկական անձ հանդիսացող կանխավճարային համակարգի բաժանորդների համար գործում են հատուկ առաջարկներ, որոնք մշակված են՝ հիմնվելով բաժանորդների՝ բջջային կապի համար արված ծախսերի:

-  Լիցքավորելով հաշիվը 500 և ավել դրամով նշված ժամանակահատվածում՝ բաժանորդը կարող է ստանալ 300 դրամ տեղական զանգերի, SMS-ների, ՄԲ համար (այն բաժանորդների համար, որոնք օգտվում են Beeline բջջային կապից առնվազն 60 օր)

- Լիցքավորելով հաշիվը 800 և ավել դրամով նշված ժամանակահատվածում՝ բաժանորդը կարող է ստանալ 400 դրամ տեղական զանգերի, SMS-ների, ՄԲ համար (այն բաժանորդների համար, որոնք օգտվում են Beeline բջջային կապից առնվազն 60 օր)

- Լիցքավորելով հաշիվը 1000 և ավել դրամով նշված ժամանակահատվածում՝ բաժանորդը կարող է ստանալ 500 դրամ տեղական զանգերի, SMS-ների, ՄԲ համար (այն բաժանորդների համար, որոնք օգտվում են Beeline բջջային կապից առնվազն 60 օր)

-  Լիցքավորելով հաշիվը 300 և ավել դրամով նշված ժամանակահատվածում՝ բաժանորդը կարող է ստանալ 300 դրամ տեղական զանգերի, SMS-ների, ՄԲ համար (այն բաժանորդների համար, որոնք օգտվում են Beeline բջջային կապից ոչ ավել, քան 60 օր)

- Լիցքավորելով հաշիվը 500 և ավել դրամով նշված ժամանակահատվածում՝ բաժանորդը կարող է ստանալ 500 դրամ տեղական զանգերի, SMS-ների, ՄԲ համար (այն բաժանորդների համար, որոնք օգտվում են Beeline բջջային կապից ոչ ավել, քան 60 օր)

- Լիցքավորելով հաշիվը 1000 և ավել դրամով նշված ժամանակահատվածում՝ բաժանորդը կարող է ստանալ 1000 դրամ տեղական զանգերի, SMS-ների, ՄԲ համար (այն բաժանորդների համար, որոնք օգտվում են Beeline բջջային կապից ոչ ավել, քան 60 օր)

Արշավին կարող են մասնակցել միայն (for subscribers that use Beeline mobile network less than 60 days)SMS հրավեր ստացած բաժանորդները։