Օնլայն վճարում

Ամեն ինչ պարզ է և հարմար`    

    1.Բացեք  «Օնլայն վճարում» ծառայության էջը:

    2. Մուտքագրեք հեռախոսահամարն առանց միջակայքերի և որևէ այլ սիմվոլների`

Եթե վճարում եք բջջային կապի համար, ապա մուտքագրեք հեռախոսահամարը 8-անիշ ֆորմատով (օրինակ`9XXXXXXX)

Եթե վճարում եք ֆիքսված կապի համար, ապա մուտքագրեք հեռախոսահամարը 8-անիշ ֆորմատով (օրինակ`10XXXXXX)

Եթե վճարում եք Hi-Line-ի համար, ապա մուտքագրեք վիրտուալ հեռախոսահամարը 8-անիշ ֆորմատով (օրինակ`00XXXXXX)

Եթե վճարում եք Hi-Line Optic-ի համար, ապա մուտքագրեք հեռախոսահամարը 8-անիշ ֆորմատով (օրինակ`110XXXXX)

    3. Մուտքագրեք վճարման գումարը  (այն պետք է լինի 100 դրամից ավել և 100.000 դրամից պակաս, առանց միջնորդավճարի)

    4.  Ընտրեք քարտը և լրացրեք բանկային քարտի տվյալները /ռեկվիզիտները : Վճարումը հնարավոր է իրականացնել VArCa,  MasterCard և VISA քարտերի միջոցով: 

Մանրամասն

Դուք կարող եք վճարել ոչ միայն Ձեր, այլև Ձեր բարեկամների և ընկերների հաշիվները:

 
Տվյալները լրացնելու ժամանակ եղեք ուշադիր: Վճարումն իրականացվում է ռեալ ժամանակում, և գումարն անմիջապես փոխանցվում է նշված բաժանորդի հաշվեկշռին: 

* Վճարման ժամկետի սպառման, ինչպես նաև զրոյական հաշվեկշռի դեպքում բաժանորդը հայտնվում է «Կենդանի զրո» կարգավիճակում: «Կենդանի զրո» կարգավիճակում 90 օրից ավել գտնվելու և որևէ գործառնությունների բացակայության դեպքում, բաժանորդի քարտը կասեցվում է:
 
Նախքան վճարում կատարելը, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ «Օնլայն վճարում» ծառայության տրամադրման կարգին, այնուհետև կատարել վճարումը:

Վճարման վավերականության ժամկետ

Անհոգ եղի′ր: Մոռացի′ր լիցքավորման ժամկետների մասին:

Եթե նախկինում լիցքավորելով հաշվեկշիռը` վավերականության ժամկետը երկարում էր լիցքավորված գումարին համապատասխան, և անհրաժեշտ էր լիցքավորել հաշվեկշիռը, որպեսզի օգտվել Beeline բջջային կապի ծառայություններից, ապա այժմ ժամկետներ չկան: 

Լիցքավորման (վճարման) ժամկետները չեն գործում սկսած 2014 թ.-ի փետրվարի 20-ից:
Ինչ վերաբերում է SIM քարտին:
SIM քարտն ակտիվ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Ձեր հաշվեկշիռը դրական է (Ձեր հաշվեկշռի վրա առկա է գումար ):*

*Միայն ոչ դրական կամ բացասական հաշվեկշռի դեպքում Դուք անցում եք կատարում միակողմանի արգելափակման կարգավիճակին (հասանելի են միայն մուտքային գործառնությունները):

Միակողմանի արգելափակման կարգավիճակում հայտնվելու պահից 90 օրից ավել հաշիվը չլիցքավորելու և որևէ գործառնությունների բացակայության դեպքում, ծառայությունների տրամադրման պայմանագիրը խզվում է: