Բրենդ մենեջեր

Location: Yerevan, Armenia
Team: Marketing Department /Մարքեթինգի ծառայություն
Commitment: Contractor

Հիմնական պարտականություններ`

Կառավարել և վերահսկել բրենդի ստեղծման, խթանման, տեղեկացվածության և բրենդի հավատարմությունը բարձրացնող բոլոր աշխատանքները;
Մասնակցել բրենդի պլանի և ռազմավարության ստեղծման աշխատանքներին, ապահովել բոլոր մարքեթինգային պրոդուկտների համապատասխանությունը բրենդի պահանջներին; 
Կոորդինացնել մարքեթինգային արշավների գործարկման գործընթացը, մշակել բարձրորակ և արդյունավետ մարքեթինգային նյութեր, որոնք ճշգրտորեն արտացոլում են բրենդի ընդհանուր ռազմավարությունը; 
Հավաքագրել և վերլուծել տվյալներ՝ շուկայի միտումները, մրցակիցների գործունեությունը և բրենդի թիրախային սպառողների վարքագիծը հասկանալու նպատակով;
Բացահայտել բրենդին համահունչ և զարգացման առավելագույն միտումներ ապահովող նոր մարքեթինգային հնարավորություններ;  
Համագործակցել արտաքին գործակալությունների հետ և ապահովել սահմանված մարքեթինգային բյուջեի պահանջները;
Գնահատել և ներկայացնել հաշվետվություններ հաջողված մարքեթինգային արշավների վերաբերյալ։ 

Կրթություն`

Բարձրագույն կրթություն․ մարքեթինգ, մարքեթինգային հաղորդակցություններ, հասարակայնության հետ կապեր, գովազգ:

 Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

Մարքեթինգի, հաղորդակցությունների, բրենդի հիմունքների իմացություն;
Մարքեթինգային ծառայությունների միքսի իմացություն;  
Միաժամանակ զանազան նախագծեր ղեկավարելու կարողություններ; 
Հաղորդակցվելու գերազանց հմտություններ, անկեղծություն; 
Ստեղածարար և ոչ ստանդարտ մտածողություն;
Ժամանակը կառավարելու և առաջնահերթություններ սահմանելու ունակություններ;  
Թիմում աշխատելու և համագործակցելու ունակություններ; 
Գործնական նամակագրություն վարելու, հաշվետվություններ և շնորհանդեսներ պատրաստելու ունակություններ; 
MS Office գերազանց իմացություն;
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն։       

Աշխատանքային փորձ`

Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի, գովազի կամ հաղորդակցությունների ոլորտներում;
Աշխատանքային փորձը գովազդային գործակալությունում դիտվում է որպես առավելություն։        

Փոխհատուցումներ և արտոնություններ`

Ծառայողական բջջային կապ
Բժշկական ապահովագրություն
Մասնագիտական վերապատրաստում:

Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ  անգլերեն լեզուներով hrm@beeline.am էլ. փոստին  մինչև 2019թ. դեկտեմբերի 27-ը:
Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք: 

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն: 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am 

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

Apply