DMP և BI առաջատար մասնագետ

Location: Yerevan, Armenia
Team: IT department/ԻՏ ծառայություն
Commitment: Full-time

Հիմնական պարտականություններ`

Ստեղծել անհատական հաշվետվություններ՝ կազմակերպչական արդյունավետությունը բարձրացնելու նպատակով;
Ձևավորել տվյալների բազաներ և ապահովել դրանց կայուն աշխատանքը;
Մշակել և ներդնել որակյալ լուծումներ;
Իրականացնել և օպտիմիզացնել  PL/SQL պահպանված ընթացակարգերը և գործառույթները;
Վերանայել և գնահատել գործնական հաշվետվությունների ընթացիկ պահանջները;
Ուսումնասիրել անհրաժեշտ տվյալները, վերլուծել առկա SQL հայցերը՝ աշխատանքի կատարողականությունը բարելավելու նպատակով;
Նոր պրոդուկտների մոդելավորման նպատակով տրամադրել պարբերական կառավարչական հաշվետվություններ և համագործակցել Big Data թիմի հետ:

Անհրաժեշտ պահանջներ և հմտություններ`

Բարձրագույն կրթություն ԻՏ կամ  Ինֆորմատիկայի ոլորտներում;
Առնվազն 2 տարվա փորձ  SQL ծրագրավորման կամ այլ համապատասխան ուղղություններում;
 SQL, PL/SQL-ի գերազանց իմացություն;
Oracle տվյալների բազայի հետ աշխատելու փորձ;
SQL հարցումների մշակման փորձ, տվյալների մոդելավորման ունակություններ;
Վերլուծական և վիզուալ գործիքների հետ աշխատելու փորձ և գիտելիքներ (SPSS, Excel); 
Այլ հարակից տվյալների բազաների և  NoSQL-ի գիտելիքներ;
Խորը վերլուծական մտածողություն, խնդիրներ լուծելու ունակություններ;
Հաղորդակցվելու և համագործակցելու գերազանց հմտություններ;
Անկախ աշխատելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն;
Ժամանակը կառավարելու ունակություն;
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն։     

Արտոնություններ ւև փոխհատուցումներ՝

Բժշկական ապահովագրություն
Ծառայողական բջջային կապ;
Լրացուցիչ այլ արտոնություններ:
       
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am 



Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

Apply