Էլեկտրիկ

Location: Yerevan, Armenia
Team: Financial & Administrative Unit/Ֆինանսա-Վարչական Բլոկ
Commitment: Full-time

Հիմնական պարտականություններ`

Ապահովել ձեռնարկության էլեկտրացանցերի, էլեկտրասարքավորումների, էլեկտրաշարժիչների և ներքին էլեկտրալարերի ժամանակին վերանորոգումը;
Ապահովել Ընկերության հաշվեկշռին գտնվող էլեկտրացանցերի, ինչպես նաև Ընկերության էլեկտրասարքավորումների, էլէկտրաշարժիչների և ներքին էլեկտրալարերի արդյունավետ շահագործումը, տեխնիկական սպասարկումը և ժամանակին վերանորոգումը;
Բացահայտել սարքավորումների կիրառման ժամանակ առաջացած ընդհատումները և վթարները, ձեռնարկել միջոցներ դրամց կանխազգուշացման և վերացման համար;
Վերահսկել և ապահովել էլեկտրասարքերի և էլեկտրասարքավորումների պահումը և պահպանումը` տեխնիկական շահագործման սահմանված կանոններին համապատասխան:

Անհրաժեշտ պահանջներ և հմտություններ՝

Միջին մասնագիտական կրթություն;
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
Անվտանգության տեխնիկայի կանոնների իմացություն;
Ուսուցման ունակություններ;
Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն;
Ինքնուրույն աշխատելու և որոշումներ կայացնելու կարողություն;
Համակարգչային գիտելիքներ՝ MS Office;  
Հայերեն և ռուսերեն լեզուների տիրապետում.      

   
Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

Apply