Ճարտարագետ, ք․ Հրազդան

Location: Hrazdan, Republic of Armenia
Team: Technical Unit/Տեխնիկական բլոկ
Commitment: Full-time

Հիմնական պարտականություններ`

Ցանցի ամրակցված տեղամասի տեխնոլոգիաների շահագործում`համաձայն տեխնիկական նորմատիվների և պահանջների;
Տվյալների բազայի ստեղծում և վարում;
Մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում;
Վթարների նվազեցմանն ուղղված գործողությունների իրականացում։   

Անհրաժեշտ պահանջներ և հմտություններ`
 
Բարձրագույն տեխնիկական կրթություն;
Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում, ցանկալի է;
Կապի տեխնոլոգիաների իմացություն;
Կարգապահություն, կազմակերպվածություն և ուշադրություն;
Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու ունակություն;
Բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և օպերատիվ որոշումներ կայացնելու ունակություն;
Համակարգչային հմտություններ;
Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ իմացություն, տեխնիկական անգլերենի իմացություն։  

Փոխհատուցումներ և արտոնություններ`

Ծառայողական բջջային կապ;
Բժշկական ապահովագրություն;
Այլ արտոնություններ։   


Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

Apply