Ցանցերի շահագործման ճարտարագետներ Երևան, Արտաշատ, Վեդի, Արարատ, Սիսիան, Կապան, Գորիս և Մասիս քաղաքներում

Location: Republic of Armenia
Team: Technical Unit/Տեխնիկական բլոկ
Commitment: Full-time

“Վեոն Արմենիա”ընկերությունը (Beeline ապրանքանիշ)`ապագայում նախատեսված և ակնկալվող թափուր հաստիքների բազան համալրելու նպատակով  փնտրում է Ցանցերի շահագործման ճարտարագետներ Երևան, Արտաշատ, Վեդի, Արարատ, Սիսիան, Գորիս, Մասիս և Կապան քաղաքներում

Հիմնական պարտականություններ`
Ֆիքսված ցանցի ամրակցված տեղամասի տեխնոլոգիաների շահագործում համաձայն տեխնիկական նորմերի և դրույթների:  
Ֆիքսված ցանցի ամրակցված տեղամասի տեխնոլոգիաների տվյալների բազայի ստեղծում և վարում: 
Մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում: 
Վթարների քանակի նվազեցման և կանխարգելման միջոցների իրականացում: 
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքների կազմակերպման գործընթացի իրականացում:

Անհրաժեշտ պահանջներ և որակավորումներ՝
Բարձրագույն տեխնիկական կրթություն, ցանկալի է հեռահաղորդակցության ոլորտում;
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
Կապի տեխնոլոգիաների իմացություն;
Հաշվետվությունների պատրաստման և գործնական նամակագրության վարման հմտություններ;
Արտակարգ իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու ունակություն; 
Որոշումներ կայացնելու ունակություններ;
Թիմում աշխատելու կարողություն;
Հաղորդակցվելու հմտություններ և ճկունություն;
Ուսուցման պատրաստակամություն;
 Համակարգչային գերազանց գիտելիքներ՝ Microsoft Office;
Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ տիրապետում, տեխնիկական անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:      

Փոխհատուցումներևարտոնություններ՝
Ծառայողական բջջային կապ
Բժշկական ապահովագրություն
Այլ արտոնություններ։

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

Apply