CBM վերլուծաբան (Նպատակային մարքեթինգի վերլուծաբան)

Location: Yerevan, Armenia
Team: Marketing Department /Մարքեթինգի ծառայություն
Commitment: Contractor

Հիմնական պարտականություններ`

Իրականացնել բաժանորդների բազայի ցուցանիշների մանրազնին վերլուծություն, ներառյալ բաժանորդների վարքագծի ցուցանիշները;
Կատարել գործարկված արշավների վերլուծություն և համաձայնեցնել հետագա քայլերը և գործողությունները; 
Մշակել CBM գործողությունների արդյունավետ պլան (միկրո-սեգմենտների նպատակային պրոդուկտների համար);
Վերլուծության արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա իրականացնել սեգմենտավորում; 
Նախաձեռնել բաժանորդների կյանքի ցիկլի կառավարման գործընթացը;  
Մասնակցել բաժանորդների արտահոսքի և լոյալության կառավարման միջֆունկցիոնալ նախագծերի իրականացմանը; 
Նոր մեթոդների մոդելավորման շրջանակներում համագործակցել Big Data-ի խմբի հետ;  
Աջակցել նպատակային մարքեթինգի գործարկման միջոցառումներին՝ ապահովելով ողջ նկարագրական անալիտիկան։    

Անհրաժեշտ պահանջներ և հմտություններ`

Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ԻՏ, վիճակագրության կամ մաթեմատիկայի ոլորտներում;
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վերլուծության և հետազոտությունների անցկացման ոլորտներում;
Հեռահաղորդակցության բնագավառում առկա փորձը դիտվում է որպես առավելություն;
SQL-ի գերազանց իմացություն;
Վերլուծական ծրագրերի իմացություն (SPSS, Excel-ի խորը իմացություն, Power BI և այլ);
Նախագծերի կառավարման հիմունքների իմացություն և հմտություններ; 
Ծավալուն տեղեկատվության վերլուծության և անալիտիկ հաշվետվությունների ձևավորման փորձ;
Հաճախորդներին առնչվող տեղեկատվությունը մշակելու փորձ․ սեգմենտավորում, վերլուծություն, վիճակագրական հաշվետվությունների ձևավորում;
Վերլուծական մտածողություն; 
Թիմում աշխատելու ունակություն;
Ժամանակը կառավարելու կարողություն;
Պատասխանատու, ազնիվ, ուշադիր, նպատակասլաց և նախաձեռնող անհատականություն;
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն։             
 
Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` hrm@beeline.am էլ. փոստի հասցեին մինչև 2019 թ․ հուլիսի 4-ը:  


Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am 


Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

Apply