Կորպորատիվ վաճառքի ավագ մասնագետ

Location: Yerevan, Armenia
Team: B2B Sales Department / B2B վաճառքի ծառայություն
Commitment: Full-time

 Հիմնական գործառույթներ`

Առկա  կորպորատիվ հաճախորդների հետ համագործակցության ընդլայնում, լրացուցիչ վաճառքի իրականացում;
Նոր կորպորատիվ հաճախորդների ներգրավման գործընթացի կազմակերպում;
Հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցության կառուցում և կոմերցիոն առաջարկների կազմում;
Ընկերության ծառայությունները ներկայացնող շնորհանդեսների նախապատրաստում և անցկացում, պայմանագրերի կնքում, վաճառքի փաստաթղթային ձևակերպում;
Անհատական նպատակների իրականացում` ըստ հիմնական ցուցանիշների:

Կրթություն`
Բարձրագույն կրթություն։

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`
Վաճառքի տեխնոլոգիաների իմացություն;
Հեռահաղորդակցության բնագավառի իմացությունը ողջունելի է;
Արտաքին հաճախորդների հետ աշխատելու հմտություն;
Հաշվետվություններ պատրաստելու և գործնական թղթակցություն վարելու հմտություններ;
Բանակցություններ վարելու ունակություններ;
Մարդկանց հետ բարդ իրավիճակներում շփվելու կարողություն;
Նախաձեռնողականություն և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություններ;
Պատասխանատվության զգացողություն;
Համակարգչային գերազանց գիտելիքներ` MS  Office, Power Point;
Հայերեն, ռուսերեն լեզուների վարժ իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:

Աշխատանքային փորձ`
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում:

Փոխհատուցումներ և արտոնություններ՝
Ծառայողական բջջային կապ;
Բժշկական ապահովագրություն;
Այլ լրացուցիչ արտոնություններ։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

Apply