Վաճառքի և սպասարկման գրասենյակի մասնագետ, Եղեգնաձոր

Location: Yeghegnadzor, Republic of Armenia
Team: B2C Sales Department / B2C վաճառքի ծառայություն
Commitment: Full-time

Հիմնական պարտականություններ`

Ապահովել հաճախորդների որակյալ և բարձրակարգ սպասարկումը;
Իրականացնել մատուցվող ծառայությունների և ապրանքների վաճառք; 
Կատարել դրամական միջոցների մուտքեր և վարել համապատասխան թղթաբանությունը;
Ապահովել ընթացակարգերի և աշխատանքային հրահանգների կատարումը;
Ապահովել սարքավորումների կարգավորումներ;
Պատրաստել հաշվետվություններ՝ ըստ հաստատված ժամանակացույցի: 

Անհրաժեշտ պահանջներ և հմտություններ`

Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն;
Ցանկալի է առնվազն  1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի և սպասարկման ոլորտում;
Հեռահաղորդակցության ոլորտի բազային գիտելիքներ;
Վաճառքի հիմնական սկզբունքների իմացություն;
Ակտիվ վաճառքի հմտություններ;
Սպասարկման և բանակցությունների վարման հմտություններ;
Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն;
Հաղորդակցվելու և կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ շփվելու ունակություն;
Նպատակասլաց;
Թիմում աշխատելու ունակություն;
Ճշգրտության և պատասխանատվության հմտություններ;
Նախաձեռնողականություն;
Սովորելու պատրաստակամություն;
Համակարգչային գերազանց գիտելիքներ՝ Microsoft Office;
Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ տիրապետում, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:

Փոխհատուցումներ և արտոնություններ՝
Լիարժեք բժշկական ապահովագրություն
Մասնագիտական վերապատրաստում
Այլ արտոնություններ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am.
Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

Apply