Գնման միջոցառումներ

«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ Գործառնությունների աջակցման տնօրինությունը համագործակցության է հրավիրում մատակարարներին և կապալառուներին (այսուհետ՝ Մատակարարներ): Հետաքրքրող աշխատանքների և ծառայությունների տեսակները նշված են «Պոտենցիալ մատակարարի հարցաթերթիկում» (այսուհետ՝ Հարցաթերթիկ):

Ընդգրկվելու համար «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ պոտենցիալ մատակարարների ցուցակում, որոնց Գործառնությունների աջակցման տնօրինությունը հրավիրում է մասնակցել մրցութային/տենդերային միջոցառումներին, Մատակարարը պետք է՝

  1. լրացնի Հարցաթերթիկը,
  2. ուղարկի լրացված Հարցաթերթիկը (Excel ձևաչափով առանձին ֆայլ) sourcing@beeline.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Հարցաթերթիկի ուղարկման պահից 20 աշխատանքային օրից ոչ ուշ ժամկետում Հարցաթերթիկում նշված էլեկտրոնային փոստի կոնտակտային հասցեով Մատակարարին կուղարկվի՝

  • «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ պոտենցիալ մատակարարների ցուցակում Մատակարարին ընդգրկելու մասին ծանուցում
  • կամ «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ պոտենցիալ մատակարարների ցուցակում Մատակարարին ընդգրկելը մերժելու մասին ծանուցում՝ նման որոշման ընդունման պատճառների նշմամբ:

Պոտենցիալ մատակարարների ցուցակում չընդգրկված Մատակարարը կարող է իր հարցաթերթիկը նորից ուսումնասիրման ուղարկել մերժման պատճառները վերացնելուց հետո: Բացառություն են կազմում այն Մատակարարները, որոնց պարագայում հայտնաբերվել է ոչ հավաստի տեղեկատվության տրամադրման փաստ:

Ուշադրություն՝

Գործառնությունների աջակցման տնօրինությունը կդիտարկի միայն ամբողջությամբ լրացված Հարցաթերթիկները, որոնց ձևաչափը լիովին համապատասխանում է սահմանված պահանջներին: sourcing@beeline.am փոստային հասցեով ստացված ցանկացած այլ տեղեկատվություն կջնջվի:

Սույն հրավերը բաց տենդերի կամ մրցույթի անցկացման մասին ծանուցում չի հանդիսանում և համապատասխանաբար, տվյալ հոդվածներով նախատեսված պարտավորություններ չի առաջացնում «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ համար:

«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ մատակարարի Բաց որակավորման և Մրցակցային ընտրության բոլոր ընթացակարգերի շրջանակներում կիրառվող ընդհանուր դրույթներ

Մատակարարների վարքագծի կանոնագիրք