MNP կանոնակարգեր

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ ցանց շարժական կապի համարների տեղափոխման պայմանները

  • Բաժանորդի համարի տեղափոխելիության ծառայությունը անվճար է եւ դրանից օգտվելու Բաժանորդի իրավունքը Օպերատորների կողմից չի կարող սահմանափակվել:
  • Համարի տեղափոխման գործընթացը կատարվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այն դեպքի, երբ Բաժանորդը սահմանում է տեղափոխման ավելի ուշ ժամկետ, որը չի կարող գերազանցել 30 օրը: Եռօրյա ժամկետի հաշվարկը սկսվում է Բաժանորդի կողմից անձը հաստատող փաստաթղթի ներկայացման օրվանից։
  • Դոնոր-Օպերատորը՝ Բաժանորդի համաձայնությամբ, իրավասու է սահմանափակել / կասեցնել Բաժանորդին տրամադրվող ծառայությունները, բացառությամբ մուտքային, տեղական ելքային զանգերի եւ կարճ հաղորդագրության ծառայությունների:
  • Համարի տեղափոխման գործընթացում Դոնոր-օպերատորի ցանցում համարի ապաակտիվացման եւ Ընդունող օպերատորի ցանցում համարի ակտիվացման միջեւ ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի 2 ժամը:
  • Համարի տեղափոխման դեպքում, Բաժանորդի հաշվեհամարի դրական մնացորդը չի փոխանցվում Ընդունող Օպերատորի ցանցում Բաժանորդի հաշվին:
  • Այն դեպքում, երբ Բաժանորդը նույն պայմանագրի շրջանակներում օգտագործում է մեկից ավելի համարներ, ապա համար(ներ)ի տեղափոխումը հանգեցնում է միայն տեղափոխվող համարի (ների) մասով պայմանագրի լուծմանը, իսկ մյուս համարների վերաբերյալ կնքված պայմանագիրը(երը) շարունակում է գործել դրանով սահմանված պայմաններով:
  • Հայտ ներկայացնելիս Բաժանորդը կարող է նշել Beeline ցանց համարի տեղափոխման իրեն ցանկալի ժամկետը, որը չի կարող գերազանցել 30 օրը:
  • Բաժանորդը իրավունք ունի օգտվել Համարի տեղափոխելիության ծառայությունից վերջին տասներկու ամսվա ընթացքում առավելագույնը երկու անգամ.
  • Դոնոր-Օպերատորը գրավոր դիմումի հիման վրա և Բաժանորդի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման դեպքում անվճար ապակոդավորում է որոշակի ժամկետով բաժանորդագրման պայմանով Բաժանորդին առաջարկված սարքը ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում:
  • Հղումով կարող եք ծանոթանալ ՀՀ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության կանոնները հաստատելու մասին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը։