Մեր մասին

«Տելեկոմ Արմենիա» (նախկին «ՎԵՈՆ Արմենիա» և «ԱրմենՏել») ՓԲԸ-ն պատկանում է ԹԻՄ ՍՊԸ-ին, որի հիմնադիրներն ու սեփականատերերն են Հայկ և Ալեքսանդր Եսայանները: Հոկտեմբերի 29-ին «Թիմ» ՍՊԸ-ն ձեռք է բերել ընկերության 100% բաժնետոմսերը՝ օգտագործելով վարկային միջոցներ։

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեռևս գործում է Beeline բրենդի ներքո:

Մինչ այդ «ՎԵՈՆ Արմենիա»-ն մաս է կազմել միջազգային «ՎԵՈՆ» խմբին (գլխամասը` Ամստերդամում):

ՎԵՈՆ (նախկինում Վիմպելկոմ) խմբին ընկերությունը պատկանել է 2006 թ-ից, 2008 թ-ից գործում է Beeline ապրանքանիշի ներքո:

Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը` «Տելեկոմ Արմենիա»-ն առաջարկում է ժամանակակից ինովացիոն լուծումներ, ներդնելով Հայաստանում համաշխարհային լավագույն չափանիշներ՝ ինչպես հեռահաղորդակցության և թվային տեխնոլոգիաների, այնպես էլ կառավարման, կորպորատիվ մշակույթի և սոցիալական պատասխանատվության ոլորտներում:

«Տելեկոմ Արմենիա» -ն աջակցում է Հայաստանում թվային տեխնոլոգիաների և Startup էկոհամակարգի զարգացմանը, այդ թվում՝ Sevan StartUp Summit-ին: Հանդիսանում է Beeline Startup Incubator-ի հիմնադիրը, որի շնորհիվ արդեն իսկ տասնյակ երիտասարդ ստարտափներ կարողացել են իրենց բիզնես գաղափարները զարգացնել մինչև լիարժեք բիզնես լուծումներ:

«Տելեկոմ Արմենիա»-ն տրամադրում է GSM 900/1800, 3G (UMTS) և 4G (LTE) ստանդարտ շարժական կապի, ամրակցված հեռախոսակապի ծառայություններ, ինչպես նաև ապահովում է ինտերնետ հասանելիություն FTTH, CDMA, ADSL, FTTB և VDSL տեխնոլոգիաներով:

«Տելեկոմ Արմենիա»-ի գլխամասային գրասենյակը գտնվում է հետևյալ հասցեով՝ ք․ Երևան, Ազատության պողոտա 24/1։