Ավտոմատ
վճարումներ

Ավտոմատ վճարումներ

Ակտիվացրո՛ւ «Ավտոմատ Վճարումներ» ծառայությունը My Beeline Armenia հավելվածում, կարգավորիր ավտոմատ վճարումը և մոռացիր ուշացումների և զրոյական հաշիվների մասին:

Ինչպե՞ս օգտվել

1. Մուտք գործի՛ր My Beeline Armenia հավելված


2. Վճարումներ բաժնից սեղմի՛ր «Ավտոմատ Վճարումներ» կոճակը:

3. Ակտիվացրո՛ւ «Ավտոմատ Վճարումներ» ծառայությունը

4. Հաշիվը ավտոմատ կերպով կլիցքավորվի ըստ ձեր կարգավորված պայմանի

Մանրամասն

Դուք կարող եք կարգավորել ավտոմատ վճարումները կանխավճարային բաժանորդների համար՝ ըստ ամսաթվի կամ սահմանաչափի, հետվճարային բաժանորդների համար՝ պարտքի չափով համապատասխան ամսաթվին:

My Beeline Armenia

  • My Beeline հավելվածի միջոցով կարող ես՝
  • - Ստուգել հաշվեկշիռը և փաթեթի մնացորդները
  • - Ստանալ անվճար վերծանում
  • - Կատարել արագ ու անվտանգ վճարումներ
  • - Փոխանակել բոնուսային միավորներ
  • - Ակտիվացնել ծառայություններ
  • - Փոխել սակագնային փաթեթներ


Պայմաններ

Ընդհանուր նկարագրություն

Ծառայությունը հնարավորություն է տալիս «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի բջջային կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդներին My Beeline Armenia հավելվածի միջոցով կարգավորել հաշվեկշռի ավտոմատ համալրումը:
Ծառայության ակտիվացումն իրականացվում է անվճար:

Բաժանորդը ունի հնարավորություն `
Ակտիվացնել ծառայությունն այլ բաժանորդի համարին (որպես կցված համար)՝ սեղմելով Հեռախոսահամար դաշտի սլաքին և ընտրելով համարը, եթե համարը կցված չէ անհրաժեշտ է սեղմել "Ավելացնել հեռախոսահամար" և ավելացնել համարը ձեր գրասենյակում՛՛ծառայության ակտիվացման համար:
Ծառայությունը հասանելի չէ բանկային երաշխիք ունեցող բաժանորդների համար:

Կանխավճարային բաժանորդներին

Վճարում ըստ հաշվեկշռի սահմանաչափի
Յուրաքանչյուր անգամ կանխավճարային բաժանորդի հաշվեկշիռը 50 /200/500 դր. սահմանաչափերից մեկին հասնելու դեպքում, հաշվեկշիռը ավտոմատ կերպով համալրվելու է My Beeline Armenia հավելվածում կցված բանկային քարտի միջոցով:
Վճարում ըստ ամսաթվի
Բաժանորդը նշում է վերալիցքավորման ամսաթիվը (օրինակ՝ Ամենա ամսվա 4-ին) և ընտրում է վերալիցքավորման գումարը: Նշված օրը,ամեն ամիս, բաժանորդի հաշիվը վերալիցքավորվում է նշված գումարով:

Հետվճարային բաժանորդներին

Վճարում ըստ ամսաթվի
Բաժանորդը նշում է վերալիցքավորման ամսաթիվը (օրինակ՝ ամեն ամսվա 4-ին) և ընտրում է լիցքավորման մաքսիմալ սահմանաչափը: Նշված օրը,ամեն ամիս, բաժանորդի հաշիվը վերալիցքավորում է բաժանորդի պարտքի չափով՝ եթե այն փոքր է նշված մաքսիմալ սահմանաչափից:
Եթե պարտքի գումարը մեծ է մաքսիմալ սահմանաչափից՝ գումարը չի գանձվում և բաժանորդը ստանում է համապատասխան հաղորդագրություն:

Անվտանգություն

Անվտանգությունը երաշխավորված է PCI DSS միջազգային սերտիֆիկատով՝ ArCa պրոցեսսինգային կենտրոնացված համակարգում:
«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի պահպանում Ձեր բանկային քարտի մասին տեղեկատվությունը: Տվյալները կոդավորված են և պաշտպանված ուղիների միջոցով փոխանցվում են անմիջապես «Ամերիաբանկ»-ին:
Բանկն ապահովում է մեր օգտատերերի տվյալների անվտանգության բարձր մակարդակը:
Բոլոր տվյալների անվտանգությունն ապահովվում է MasterCard Secure Code և Verified by Visa (VbV) տեխնոլոգիաների միջոցով:

Օգնություն

Առցանց չատի միջոցով՝ My Beeline Armenia հավելվածի «Օգնություն» բաժնից կարող եք դիմել մեր մասնագետներին ծառայության հետ կապված հարցերի դեպքում։