Սմարթ 1500 (Հետվճարային) Փնտրում ես կանխավճարային փաթեթ

Վերցրու՛ կապից ամեն ինչ

Միացե՛ք «Սմարթ» փաթեթներին և պատվիրե՛ք տաքսի, խուսափեք խցանումներից, պահեք նկարներ և ֆայլեր մեկ վայրում և լսե՛ք միլիոնավոր երգեր՝ առանց Ինտերնետի ծախսի Yandex-ի 4 հավելվածներում։

Զանգեր դեպի Beeline բջջային ցանց

Զանգեր դեպի Beeline բջջային ցանց

10,000 րոպե
SMS

SMS

150 SMS
Ինտերնետ

Ինտերնետ

3 ԳԲ
BeeTV

BeeTV

10 ալիք

Սակագնային փաթեթի վճարը ամսական 1500 դրամ է։

Ինտերնետ (1Mb)

5 դրամ

Զանգեր, SMS դեպի Beeline բջջային ցանց

5 դրամ

SMS դեպի տեղական այլ բջջային ցանցեր

10 դրամ

Զանգեր դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային և բոլոր ֆիքսված ցանցեր

20 դրամ

SMS դեպի միջազգային ցանցեր

20 դրամ

Հետվճարային «Սմարթ 1500» սակագնային փաթեթին միանալու համար ձեզ անհրաժեշտ է մոտենալ Beeline ցանկացած վաճառքի և սպասարկման գրասենյակ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։

Դուք կարող եք ստուգել մնացորդը My Beeline Armenia բջջային հավելվածում, im.beeline.am կայքում կամ զանգահարելով հետևյալ համարներին՝

Տեղեկատվություն փաթեթում տրամադրվող ներառումների մնացորդի մասին ՝ 067406

Տեղեկատվություն հաշվի մասին նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ՝ 067413

Տեղեկատվություն ընթացիկ հաշվի մասին, առանց լրացուցիչ ծառայությունների բաժանորդային վարձի՝ 067412

Վճարումն անհրաժեշտ է կատարել մինչև այն ամսվա վերջը, որի ընթացքում ներկայացվել է հաշիվը:

Վճարման եղանակներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Վճարումը չկատարելու դեպքում հաջորդ ամսվա 15-ին կապը կարգելափակվի միակողմանի, իսկ 19-ին՝ երկկողմանի։

"Միջազգային ցանցեր"

Ամսական վճար

3 500 դր

2 500 դր

2 400 դր

Ներառված րոպեներ*

50

50

50

Ներառված երկրներ

Արևելյան Եվրոպա 

/Բելառուս, Բուլղարիա, Չեխիա, Հունգարիա, Մոլդովա, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, Ուկրաինա, Վրաստան/

Ասիա 

/Եգիպտոս, Թայլանդ, Թուրքիա, Իրան, Իսրայել, Կազախստան, Կորեա, Հնդկաստան, Մալազիա, Չինաստան, Սիրիա, Ֆիլիպիններ/

Եվրոպա 

/Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Կիպրոս, Հոլանդիա, Հունաստան, ՄԹ, Նորվեգիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա/

* Րոպեները ծախսվում են ինչպես "Հայերի աշխարհ" ծառայության միջոցով, այնպես ել` ուղիղ համարհավաքմամբ զանգահարելիս։  

 

"OTT հավելվածներ (անսահմանափակ)"

Ամսական վճար

1 200 դր

Բջջային հավելվածներ անսահմանափակ

WhatsApp, Messenger, Telegram, Zangi

 

 

 

Մեկ ամսվա ընթացքում բաժանորդի համար, միևնույն շարքից կարելի է միացնել ինչպես բոլոր փաթեթները, այնպես էլ նույն փաթեթն առանց սահմանափակումների․ միացումները եւ անջատումները միայն "ՎԵՈՆ Արմենիա" ՓԲԸ-ի աշխատակիցների միջոցով:

Օգտվեք Yandex Taxi, Navigator, Disc, Music հավելվածներից առանց Ինտերնետի ծախսի:
 
Հավելվածներն օգտագործելիս սակագնային փաթեթի ակտիվ ժամանակահատվածի ընթացքում փաթեթում ներառված Ինտերնետ մեգաբայթերը չեն սպառվում, և Ինտերնետը չի տարիֆիկացվում:
 
Yandex Disc հավելվածում Սմարթ 1500 ՍՓ-ի բաժանորդները կստանան 10ԳԲ ամպային տիրույթ:

Yandex հավելվածների ակցիան գործում է մինչև 31.12.2019 ։ 

 

Yandex Music հավելվածից կարող եք օգտվել 2 տարբերակով՝ անվճար առանց բաժանորդագրության և վճարովի բաժանորդագրությամբ, որի պարագայում կկարողանաք օգտվել հավելվածի բոլոր հնարավորություններից՝ այդ թվում երաժշտություն HQ որակով, փնտրել և լսել երգեր, վերբեռնել երգեր և լսել առանց Ինտերնետի, ինչպես նաև օգտագործել հավելվածը առանց որևէ գովազդի: Վճարովի բաժանորդագրության պարագայում ձեզ կտրվի 3 ամիս անվճար օգտագործման հնարավորություն: Հավելվածում կարող եք լսել նաև հայկական երաժշտություն՝ փնտրման միջոցով:

Yandex Disc հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնալ այն Apple և Android օնլայն խանութներից, գրանցվել հավելվածում որպես օգտատեր, ուղարկել հարցում *511# հրահանգով: Հրահանգն ուղարկելուց հետո կստանաք sms հաղորդագրություն, որում նշված կլինի Yandex Disc հավելվածում Ձեր սակագնային պլանին համապատասխան տիրույթն ակտիվացնելու կոդը: Կոդը հարկավոր է մուտքագրել հավելվածի ներսում՝ համապատասխան դաշտում: Սմարթ 1500, Սմարթ Մարզային 1500, Սմարթ Մարզային 990 ՍՓ-ներում բաժանորդները ստանում են ստանդարտ 10 ԳԲ տիրույթ, ուստի *511# հրահանգը չի գործում:

Զրոյական հաշվեկշռի դեպքում հավելվածները կաշխատեն, եթե փաթեթում լինեն մնացորդային ՄԲ-եր՝ Ինտերնետ սեսիան գեներացնելու համար:

Yandex հավելվածներն աշխատում են առանց Ինտերնետի ծախսի, եթե օգտվում եք Սմարթ փաթեթով տրամադրված Ինտերնետից: Հավելյալ Ինտերնետ փաթեթներ/ծառայություններ միացված լինելու պարագայում Yandex հավելվածների Ինտերնետը կծախսվի տվյալ փաթեթներից:

Հետվճարային փաթեթների դեպքում հավելվածները կշարունակեն աշխատել 0դր/ՄԲ պայմաններով մինչև փաթեթի միակողմանի կասեցումը:

Նոր բաժանորդների մոտ BeeTV անվճար հեռուստաալիքների ծառայությունը միանում է ավտոմատ:

Գործող բաժանորդները BeeTV անվճար հեռուստաալիքների ծառայությունից օգտվելու մուտքանունն ու գաղտնաբառը կարող են ստանալ՝ հավաքելով *818# հրահանգը:

Մուտքանվան կամ գաղտնաբառի կորստի դեպում անհրաժեշտ է հավաքել *812# հրահանգը:

BeeTV անվճար փաթեթն առանց ինտերնետի մեգաբայթերը սպառելու ակտիվ է 1 օրացուցային ամիս, որից հետո բաժանորդներին հասանելի կլինի միայն “Հ1” հեռուստաալիքը, և Ինտերնետի տարիֆիկացումը կկատարվի համաձայն համապատասխան Սակագնային Փաթեթի պայմանների։

Միայն հետվճարային «Սմարթ» փաթեթներում ընդգրկված դեպի այլ ցանցեր րոպեները, SMS-ները և ՄԲ-ները չօգտագործելու դեպքում չեն զրոյացվում, այլ փոխանցվում են հաջորդ ամիս։

«Սմարթ 1500» դեպքում հնարավոր է կուտակել առավելագույնը 100 SMS և 3000 ՄԲ

Հետվճարային «Սմարթ 1500» սակագնային փաթեթն ամբողջությամբ տրամադրվում է ամսվա առաջին օրը փաթեթին միանալու պարագայում: Այլ օր միանալու դեպքում փաթեթի բաժանորդային վարձը և փաթեթով տրամադրվող րոպեները, SMS-ներն ու MB-երը հաշվարկվում են մինչև տվյալ ամսվա վերջ մնացած օրերին համապատասխան:

Շարժական կապի ծառայությունների տրամադրման պայմանագրի լուծման դեպքում այդ պահին բաժանորդի հաշվեկշռին եղած չօգտագործված միջոցները ետ չեն վերադարձվում:

Օպերատորը յուրաքանչյուր ամիս (հաշվարկային ժամկետից հետո) ներկայացնում է բաժանորդին հաշիվներ մատուցված ծառայությունների վերաբերյալ` ըստ գործող սակագների:

Փոխանցված/ստացված տվյալների ծավալը  հաշվարկային ժամանակահատվածում կլորացվում է դեպի մեծ արժեքը. «Բջջային GPRS – Ինտերնետ», «GPRS – WAP», «Ինտերնետ բոլորի համար»  ծառայությունների համար – մինչև 10 ԿԲ ճշտությամբ:

ԱՊՀ երկրներ`«MobiTel» (Վրաստան), «Kar-Tel» (Ղազախստան), «Билайн» (Ոուսաստան), «URS» (Ուկրաինա), «UniTel» (Ուզբեկստան) և «Tacom» (Տաջիկիստան):

MMS սակագներ

Դեպի Beeline ցանց՝ 5 դրամ, դեպի ՀՀ այլ ցանցեր 10 դրամ, դեպի Beeline ցանց ԱՊՀ երկրներում՝ 50 դրամ, դեպի միջազգային ցանցեր 299 դրամ:

Անհասանելի ծառայություններ`

«Սիրելի համար» և «Ռուսաստանյան»

Հասանելի ծառայություններ՝

«Beeline Բոնուս»

Սակագնային փաթեթի նշված պայմանները գործում են միայն ՀՀ տարածքում:

Հետվճարային սակագնային փաթեթների մեկ զանգի առավելագույն տևողությունը 120 րոպե:

Տարիֆիկացումն իրականացվում է ըստ վայրկյանների` սկսած 1-ին վայրկյանից:

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ: